Սիրում ենք պատեհ–անպատեհ Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթի հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը
– Պարոն Մելիքյան, ԱլԳ գագաթաժողովում ընդունված հռչակագրով կարծես պահպանվեց ղարաբաղյան ստատուս քվոն: Դա որքա՞ն ժամանակ մեզ հնարավորություն կտա հանգիստ լինել:
– Մենք հանգիստ լինելու որևէ հիմք չենք ունենա, քանի դեռ հակամարտության "խաղաղ" կարգավորման սեղանին դրված տարբերակը խարսխված է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդը հակառակորդին հանձնելու դրույթի վրա, և այդ դրույթն էլ շարունակում է ընդունելի լինել Հայաստանի գործող իշխանությունների համար:
Ես հասկանում եմ, որ ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը գուցե ՀՀ իշխանությունները կփորձեն ներկայացնել որպես արցախյան ճակատում Հայաստանի շահերի և Արցախի անվտանգության ապահովման ծանրակշիռ երաշխիք, բայց ստիպված եմ ասել, որ այդ համաձայնագիրն Ադրբեջանի կողմից նոր բռնությունների սանձազերծումը կանխելու իրական ներուժ չի պարունակում: Ստատուս քվոյի խախտումը պայմանավորված է լինելու այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությամբ, որոնց վրա ԵՄ ներգործելու ունակությունը գրեթե զրոյական կլինի հատկապես Բրեքզիթի ավարտից հետո:
Հարցազրույցի շարունակությունը՝ «Փաստ»-ի վաղվա համարում:



