Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վալդայի ասիական շոկը

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 27–ին Սեուլում հրավիրված «Վալդայ» միջազգային երկխոսության ակումբի ասիական համաժողովը (այն ամենամյա բնույթ է կրում, արդեն 8–րդ անգամ է հրավիրվում, և այս անգամ Ռուսաստանը փորձում է դրա միջոցով Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության երաշխավորի կայուն դիրքեր ապահովել իր համար) շոկի մեջ գցեց շատերին այն բանից հետո, երբ ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը հայտարարեց, որ Գազպրոմը հույսեր է փայփայում անհաշտ Սեուլին ու Փխենյանին ընդհանուր գազախողովակով միացնելու ծրագրի հետ կապված՝ այդկերպ նպաստելով տարածաշրջանի լիցքաթափմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Մենք իսկապես մեծ հույս ունենք, որ տեսանելի ապագայում քաղաքական պայմաններ կստեղծվեն այն բանի համար, որպեսզի միաժամանակ 3 կողմերի համար բացառապես ձեռնտու այս ձեռնարկն իրականություն դառնա»,– հայտարարեց Մորգուլովը, որն առաջին հայացքից թվում է՝ այնքան էլ ադեկվատ չէ իր խոսքում:

Ի վերջո, ԱՄՆ սերտ դաշնակից Սեուլը երբևէ չի համաձայնի 1–ին հերթին ի՛ր համար ուղիղ սպառնալիք հանդիսացող Փխենյանի հետ որևէ գործարքի գնալ նույնիսկ այն դեպքում, երբ բնական գազի քրոնիկ անբավարարություն ունի: Մյուս կողմից էլ, պարզվում է, Մորգուլովն այնքան էլ կտրված չէ իրականությունից, որովհետև ռուսական Գազպրոմը դեռ 2011–ին է հարավկորեական Kogas կազմակերպության հետ պայմանագիր կնքել համատեղ գազային խողովակ անցկացնելու, Սախալին–Խաբարովսկ–Վլադիվոստոկ երթուղով Սեուլին գազ առաքելու վերաբերյալ, որի մի հատվածը՝ շուրջ 700 կմ, ՌԴ–ին հյուսիս–արևելքում սահմանակցող Հյուսիսային Կորեայի տարածքով էր անցնելու:

Ստացվում է, որ Սեուլում այս պայմանագիրը չեն չեղարկել, և ռուսներն ահա լավ հնարավորություն են գտել շուրջ 1100 կմ ձգվելիք և 2,5 մլրդ դոլար արժեցող հին նախագիծը նորից մեջտեղ բերելու համար: Մանավանդ, որ՝ Փխենյանն էլ երբևէ դրան չի ընդդիմացել, և, անկախ Սեուլի հետ հարաբերություններից, ինքն էլ իր ակնկալիքներն է ունեցե`լ պլանավորած 10 մլրդ խմ գազի հետ կապված:

Չխոսենք արդեն այն մասին, որ եթե այժմ Սեուլը ռուսական 1 խմ–ի գազի համար մոտ 500 դոլար է վճարում, նախագծի իրականացումից հետո դրա գինը մոտ կիսով չափ կկրճատվի, և գազի ներմուծման հարցում աշխարհում 2–րդ տեղը գրավող այս երկիրն իր ազատ միջոցներն այլ տեղերում կօգտագործի:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև երկաթուղային կապին. եթե այս պահին ռուսական Վլադիվոստոկից կորեական Պուսանա հասնող 1 բեռնատար կոնտեյների գինը 700 դոլարի է հասնում, Փխենյանի հետ կապի վերականգնումից հետո այն կնվազի մինչև 140 դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ–ի կողմից առաջարկվող ևս մի նախագիծ է, որին, պարզվում է, ագրեսիվ հյուսիսցիները կրկին դեմ չեն և համարում են, որ հարավն ինքն իրեն է շրջափակում՝ Փխենյանին մեկուսացնելով:

Լավ, բայց ինչո՞ւ է Մոսկվան այսպիսի շքեղ հույսեր փայփայում ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ–ը նոր–նոր խստացրեց ԿԺԴՀ–ի հետ գործակցող երկրների ու կազմակերպությունների պատժամիջոցները՝ կհարցնեք: Բանն այն է, որ այս տարվա մայիսին Հարավային Կորեայի նախագահ ընտրված Մուն Չժե Ինը, որին բոլորը ռեֆորմատոր են համարում, մի անգամ չի հայտարարել Փխենյանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցություններ վարելու և տարածաշրջանի շահերից ելնելով՝ Մոսկվայի հետ համատեղ նախագծեր իրականացնելու անհրաժեշտության մասին:

«Ես կուզենայի, որ Հյուսիսային Կորեայով անցնող մեր երկաթգիծը տրանսսիբիրյան դառնար, իսկ Պուսանայից Ռուսաստան մեկնող գնացքը մինչև Եվրոպա հասներ: Ես, իհարկե, շատ եմ ուզում, որ ռուսական էժան գազ հասնի մեր տարածաշրջան»,– նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր Մուն Չժե Ինը, որն այսօր էլ բազմաթիվ բարդությունների միջոցով է անցնում Սեուլի մասնակի շրջափակման պատճառով:

Եվ քանի որ Փխենյանում էլ առավել վատթար իրավիճակ է ստեղծվել (չնայած միջուկային բազմաթիվ փորձարկումներին՝ Կիմ Չեն Ինն առաջվա պես ազգաբնակչությանը կերակրելու խնդիր ունի), Կրեմլում ահա կարծում են, որ գայթակղիչ տնտեսական առաջարկները նաև քաղաքական դիրքորոշումների մեղմացման կհանգեցնեն, իսկ Մոսկվան, տնտեսական շահից զատ, նաև այս տարածաշրջանի անվտանգության երաշխավորը կդառնա՝ շախ ու մատ հայտարարելով Թրամփի ԱՄՆ–ին, որից այս տարածաշրջանում, ինչպես նրա ասիական տուրնեն ցույց տվեց, այնքան էլ գոհ չեն:

Անկեղծ ասած, անկախ ամեն ինչից, Սեուլ–Փխենյան հաշտությունն, իհարկե, վատ չէր լինի, և մոլորակն էլ գուցե ազատագրվեր գոնե մի գլոբալ մարտահրավերից: Խնդիրը, սակայն, քաղաքական կամք դրսևորելու քաջության մեջ է, որ հայտնի չէ՝ կդրսևորե՞ն, արդյոք, այդ երկուսը: Խնդիր է նաև օտար միջամտությունը, որովհետև, մի կողմից՝ Չինաստանը չի հանդուրժի իրեն շրջանցող տարածաշրջանային նախագծեր, մյուս կողմից՝ Ճապոնիան կընդդիմանա դրան, իսկ Օվկիանայի ջրերից էլ ամերիկյան ռազմանավերը կշարունակեն ցուցադրական մանևրները…

 

Գոհար Սիմոնյան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай