Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀԱՄԱՍ–ը զինվում է, Աբբասը շփոթված է

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաղեստինյան ՀԱՄԱՍ–ի և ՖԱԹՀ–ի հոկտեմբերյան հաշտությունը, որ հնարավոր դարձավ Արաբիայի ճնշման և Եգիպտոսի համառ ջանքերի արդյունքում, կարող է հօդս ցնդել: Այդ մասին է վկայում ՀԱՄԱՍ–ի՝ Գազայի սեկտորի ղեկավար Խալիլ ալ–Խայայի հայտարարությունն առ այն, թե իրենք հրաժարվում են ապազինել կառույցի Իզադդին ալ–Քասամի բրիգադներին, որ վերջինիս ռազմական թևն են ներկայացնում:

«Զենքը վայր դնելու խնդիր չի էլ քննարկվում, և այն շարունակում է ազգային միասնության վերականգնման՝ ՖԱԹՀ–ի հետ վարվող բանակցություններում կարմիր գիծ մնալ»,–նոյեմբերի 28–ին հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է Խալիլ ալ–Խայան՝ հաստատելով այն լուրերը, թե բանակցությունները վերջին շրջանում դարձյալ դժվար հուն են մտել:

ԱՄՆ–ի, Իսրայելի և սաուդական կոալիցիայի տեսանկյունից՝ տհաճ անակնկալը, սակայն, այսքանով չի ավարտվել. Ալ–Խայան նաև հավելել է, թե ՀԱՄԱՍ–ն այժմ պատրաստվում է զինվել Արևմտյան ափի նույնիսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ վայր էր դրել զենքը՝ նախկինից վատթար իրավիճակի առջև կանգնելով: Եվ առանց հուշման էլ պարզ է, որ խոսքը Հուդայի և Սամարիայի մասին է, որոնց առնչությամբ, ըստ տարբեր աղբյուրների, Աբբասին իսկապես շքեղ խոստումներ էին տրվել (բնականաբար, Աբբասն էլ ՀԱՄԱՍ–ին էր դրանք փոխանցել) իսրայելական նոր քաղաքականության վերաբերյալ: Իբր, Թել–Ավիվը գոնե այս տարածքներում պիտի դադարեցներ ապօրինի կառուցապատումն ու արաբների իրավունքների ոտնահարումը՝ նույնիսկ մինչև Պաղեստինի ճանաչումը կյանքի կոչելով ՄԱԿ–ի ԱԽ–ի թիվ 242 բանաձևը:

(Վերջինիս համաձայն՝ Իսրայելն անկախ ամեն ինչից պիտի հետ քաշվեր Հուդայից ու Սամարիայից, որ 1967–ին Վեցօրյա պատերազմի ընթացքում էր օկուպացրել: Սակայն, իշխող Լիկուդն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չնայած այս տարածքները պաշտոնապես իսրայելական չհռչակելուն, դրա փոխարեն Հուդան ու Սամարիան մտցրին Իսրայելի 7 վարչական շրջաններից մեկի մեջ, որի սահմանները մինչև հարավային Երուսաղեմ են հասնում: Կաբինետն այս տարածքներում նաև ակտիվ շինարարություն սկսեց՝ առանձին դեպքերում տարհանելով արաբներին: Պաղեստինցիների վկայությամբ՝ մեկ այլ խնդիր են դարձել գեներալ–մայոր Նիցան Ալոնի ենթակայությամբ գործող բանակային ստորաբաժանումները, որոնք իրենց գլխին պատժիչ մահակ են դարձել):

«Ուրեմն, մեր պարտքն է մինչև վերջ պայքարել ընդդեմ իսրայելական օկուպացիայի…կյանքը ցույց է տալիս, որ մեզ տրված բոլոր խոստումները սին են»,– հայտարարել է Խալալ ալ–Խայան՝ գուցե ակնարկելով այն տհաճ իրավիճակը, որում նաև Մահմուդ Աբբասն է հայտնվել: Վերջինիս, ի դեպ, իրոք չես նախանձի:

Տարիներ շարունակ նա համոզված էր, որ արաբա–իսրայելական հակամարտության լուծմանը խանգարել է ոչ միայն միջազգային և հատկապես ԱՄՆ հովանավորչությամբ ընթացող իսրայելական ագրեսիան, այլև ՀԱՄԱՍ–ի արմատականությունը: Վերջին տարիներին նրա կաբինետը նաև այն եզրակացության էր եկել, որ Իսրայելի հետ սերտ հարաբերությունների մեջ մտած Սաուդյան Արաբիան ու նրա կոալիցիան հենց ՀԱՄԱՍ–ի՛ պատճառով են նվազեցրել իրենց աջակցությունն ու համակրանքը Պաղեստինի նկատմամբ, և նրանց հորդորով էր, որ Աբբասի կաբինետը ՀԱՄԱՍ–ից պահանջեց կտրել կապերը Իրանի, Եգիպտոսի Մահմեդական եղբայրների, իսկ Սիրիայում՝ Ասադի ու Հըզբոլլահի հետ:

Ըստ էության, չնայած ՀԱՄԱՍ–ը հերքում էր իր մեղքը, անօրինակ պատիժների արժանացավ: Նրա վերահսկած Գազան մի կողմից՝ Իսրայելն էր ճնշում, մյուս կողմից՝ Աբբասը, որ հրաժարվեց նույնիսկ աշխատավարձեր ու նպաստներ վճարել մարդկանց, մյուս կողմից՝ Եգիպտոսը, որ դադարեց էլեկտրականություն մատակարարել՝ խորացնելով տարածքի հումանիտար ճգնաժամը: Արդյունքում, Կահիրեում սկսված բանակցությունների շնորհիվ, ստորագրվեց ՖԱԹՀ–ՀԱՄԱՍ ազգային հաշտության Համաձայնագիրը, որից հետո բոլորն էին ցնծում (սաուդական մամուլն այդ օրերին բարձր էր գնահատում եգիպտական հատուկ ծառայությունների ղեկավար Խալեդ Ֆաուզիին, որի շնորհիվ էլ, իբր, հնարավոր դարձավ «անառակ զավակի վերադարձը սունիական մեծ ընտանիք»):

Շատ չանցած, սակայն, պարզվեց, որ արաբա–իսրայելական հաշտության նոր ճարտարապետ Դոնալդ Թրամփի նախագիծը, գոնե ՀԱՄԱՍ–ի ներկայացմամբ, սոսկ Իսրայելի շահերն է պաշտպանում, և Թել–Ավիվը քայլ անգամ չի անում, որպեսզի Աբբասը փրկի իր դեմքը՝ կա՛մ ՀԱՄԱՍ–ին կատարյալ աջակից դարձնելով, կա՛մ՝ վերջնականապես նրան ջախջախելով:Ավելին՝ արաբական մամուլը գրում է, թե կարդալով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշների՝ Իսրայելի հետ հաշտության նախագիծը, Աբբասն ընդհանրապես է շփոթվել (ցավոք, նախագիծը դեռևս գաղտնի է, և չենք կարող դատողություններ անել): Իբր, այլևս չի հասկանում իր անելիքը հատկապես Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի կողմից Էր–Ռիադ կանչվելուց հետո, որտեղ նրան ստիպեցին համաձայնել ամերիկյան նախագծին և ՊԱԿ վաշինգտոնյան գրասենյակի փակման՝ Սպիտակ տան հայտարարությունից հետո:

Սկզբի համար Աբբասն օրերս հրաժարվեց պատասխանել Ջարեդ Քուշների հեռախոսազանգին՝ նրան խորհուրդ տալով կապվել փակվելիք ՊԱԿ գրասենյակի հետ: Իսկ սա արդեն նշանակում է, որ սունիական աշխարհը այլևս նոր գլխացանք ունի նաև Աբբասի տեսքով: Հետաքրքիր է, որ այս մասին սկսել է նաև արևմտյան մամուլը գրել՝ նշելով, թե ծերացող Աբբասը նույնիսկ իրեն հեռացնելու սպառնալիքով չի ստորագրի մի բան, որ լիովին է հակասում իրենց շահերին: Անգամ եթե այս փաստաթուղթն ազատում է արաբական աշխարհին պաղեստինյան խնդրից, միավորում է նրան՝ ընդդեմ Իրանի և ջարդում է ՀԱՄԱՍ–ին՝ ամրացնելով Աբբասի իշխանությունն ու ֆինանսական նոր երակներ բացելով Ռամալլայի համար…

 

Գոհար Սիմոնյան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай