Կիևում առևանգված երիտասարդը ՀՀ մարզպետներից մեկի աներորդին է. «Հայկական ժամանակ»
ОБЩЕСТВО«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առեւանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկի պատճառ է դարձել այդ միջադեպը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է: Վերջինիս հարազատները լուր չունեն առևանգված տղայի ոչ գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի և առողջության մասին: Երիտասարդի տարիքը տատանվում է 25-ից 27 տարեկանի սահմանում:
Այլ մանրամասներ չենք հրապարակում, նշված անձին անվտանգություն էլ ավելի չվատթարացնելու համար:
Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։
Առևանգումից հետո զոհի բնակարանից նրա գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Բանակցությունների մանրամասներից ոչինչ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



