Լևոն Տեր–Պետրոսյանի ինքնաթիռը հունական ռազմական օդանավերը դիմավորեցին օդում: Դա ինչի՞ համար էր
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթի հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, դուք մշտապես պնդում եք, որ Եվրոպան, ընդհանրապես՝ մեծ աշխարհը, կարիք ունի Հայաստանի և աշխարհաքաղաքական այս փոթորիկների մեջ մեր երկրի հանդեպ առանձնահատուկ քայլեր անելու: ԵՄ–Հայաստան համաձայնագիրը և՞ս դրա հետ եք կապում, որը եզակի է այն առումով, որ միևնույն երկիրը փաստորեն գտնվում է երկու տարբեր քաղաքական բլոկների մեջ:
– Նախ ասեմ, որ համաձայնագիրը 300 էջանոց է, և ես համոզված եմ, որ ստորագրողն էլ՝ Նալբանդյանն էլ չի կարդացել: Եվ այս փաստաթուղթը շատ պրոբլեմային է նաև:
Բայց միաժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան համաձայն են դեմ գնալ իրենց իսկ Սահմանադրությանն այս համաձայնագրի պարագայում: Որովհետև նրանց օրենքներն արգելում են որևէ երկիր մտնի Եվրամիության մեջ, եթե ԵՏՄ անդամ է:
Բայց նրանք անտեսեցին իրենց պայմանը: Հիմա էլ նոր հասկացություն են հնարել՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դառնա կապող օղակ երկու այդ տնտեսական–քաղաքական միավորների միջև:
Եվ այս փաստը խոսում է այն մասին, որ իրենք շատ լավ են հասկանում Հայաստանի դերը ձևավորվող ապագա աշխարհաքաղաքական կառուցվածքում:
Հարցազրույցի շարունակությունը կարդացեք օրաթերթի վաղվա համարում:




















































