Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Ելքի» նախագծի քննարկման տխուր նոտաները

ПОЛИТИКА

Իրականում Հայաստանի՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծն, ի սկզբանե, ավելի շատ պրոտոկոլային «գործողության» էր նման, քանի որ նույնիսկ նախաձեռնողներն են լավ հասկանում, թե ինչու հնարավոր չէ ԵԱՏՄ–ին չանդամակցել կամ ինչու Հայաստանը չի կարող միայն մեկ ուղղությամբ շարժվել: Եվ եթե տարիներ առաջ եվրոպամետների աղմուկն ավելի պայծառ ապագա ունենալուն էր նման, ապա Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ–ում կազմակերպված երեկվա քննարկումն իրականում հանգիստ կարելի էր ժամանակավրեպ համարել: Սակայն, պարզվում է, որ եթե Հայաստանը Ռուսաստանի շուկայի համար կարող է արտահանող երկիր լինել, ապա ԵՄ անդամ երկրների համար ընդամենը հումքի կցորդ է, ընդգծում է Խոսրով Հարությունյանը:

Սա է իրականությունը, քանի որ անկախանալուց ի վեր Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած բոլոր հսկա գործարանները դարձան կամ բնակելի թաղամասեր, կամ մաս–մաս վաճառվեցին ինչ–որ անհայտ սեփականատերերի և փոշիացան:

Եվ բնական է, որ Հայաստանի տնտեսությունը հասնելով մի իրավիճակի, որ փաստացի որևէ լուրջ արտադրություն չունի, որ ոչ միայն ի վիճակի չէ եվրոպական չափանիշներին համապատասխանող ապրանք արտադրել, այլ դեռևս հարց է, թե արտադրած հումքի քանի տոկոսն է պիտանի եվրոպացի բիզնեսմեններին:

Եվ խնդիրն այն է, որ մեր երկրում արտադրվող ապրանքները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, քանի որ շատ ապրանքատեսակների գծով մեր երկիրը ապրանք արտադրողից վաղուց վերածվել է ապրանք ներկրողի: Թե այս հարցը երբ հնարավոր կլինի կարգավորել, ոչ ոք չգիտի, բայց որ առանց սրա երկիրը չի կարողանա առաջ շարժվել՝ միանշանակ է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով իրականում խնդիրն այն է, որ Հայաստանը նույնիսկ եղած հնարավորություններից չի կարողանում լիարժեք օգտվել: Եվ չնայած Հայաստանը ԵՄ–ի հետ համաձայնագիր ստորագրեց, սակայն մինչ օրս չի կարողացել անգամ ԵԱՏՄ–ի հնարավորություններն օգտագործել: Խոսելով եվրոպական սպասումների մասին, նա ասաց, որ դա էլ ելք չէ, քանի որ այսօրվա Եվրոպան առաջվանը չէ:

«Այսօր ժողովրդավարական երկրներում կա սոցիալական այնպիսի բևեռացված իրականություն, որ հարուստները գնալով հարստանում են, իսկ միջին խավը գնալով սնանկանում է: Եվ վաղը, մյուս օրն արդեն չի կարողանալու անգամ իր սերունդներին ժառանգություն թողնել»,– ասաց Մ. Մելքումյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտական մեթոդաբանության ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով ամենամեծ խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու բյուջեի գումարներն առաջին հերթին երկրում առկա սոցիալական խնդիրները լուծելու վրա պետք է ծախսել:

«Մեր հիմնական նպատակն է պատրաստի արտադրանք արտահանել, և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն պետք է հասցնել 30%–ի: Հակառակ դեպքում զարգացում չենք ունենա»,– ասաց Ա. Թավադյանը:

Խոսելով ԵԱՏՄ շուկա արտահանման աճի մասին՝ նա նշեց, որ դա ոչ թե արդյունաբերության զարգացման կամ ներդրումների արդյունք է, այլ՝ Ռուսաստանում ռուբլու կայունացման և արդյունաբերողներին ավելի էժան գազ մատակարարելու: Ինչ վերաբերում է «և»–երի քաղաքականությանը, ապա նրա կարծիքով, պետք է ոչ թե վարել «և՛,և՛»–ի քաղաքականություն, այլ երեք «և»–երի, քանի որ ԵԱՏՄ–ից և Եվրամիությունից բացի կան նաև այլ շուկաներ, որոնք պակաս կարևոր չեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Քննարկման ավարտին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը նույնպես բազմաթիվ մինուսներ ու պլյուսներ նշեց, բայց իր խոսքն ավարտեց բավականին հոռետեսական նոտայով, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այնուամենայնիվ խմբակցության անդամ կուսակցությունների անդամներն առանձին–առանձին և բոլորը միասին քաջ գիտակցում են, որ իրենց ներկայացրած նախագիծն, այնուամենայնիվ, չի կարող «հեփփի էնդով» ավարտվել:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана