Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ-ն չափից ավելի մեծ կախվածություն ունի ՌԴ-ից, որն էլ պարզապես թույլ չի տա Իրանից Հայաստան նոր գազամուղ կառուցել. Ա. Վարդանյան

ПОЛИТИКА

Հայաստանը չափից ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, որն էլ պարզապես թույլ չի տա, որպեսզի Իրանից Հայաստան նոր գազամուղի կառուցման նախագիծը կյանքի կոչվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի՝ նախօրեին կայացած հանդիպմանը: Ըստ նրա՝ ավելի հավանական է, որ հանդիպմանը քննարկվել է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման, ինչպես նաև Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հարցերը: «Առաջարկվող սխեմայով Հայաստանը Թուրքմենստանին պետք է փող փոխանցի (կամ ապրանք՝ պայմանագրից կախված), փոխարենը Թուրքմենստանի գազը մատակարարվում է Իրանի հյուսիսարևելյան մարզեր, իսկ Իրանն արդեն գազի նույնպիսի ծավալ է փոխանցում Հայաստանին»,- հայտնեց իրանագետը: Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմանը, Արմեն Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է նոյեմբերի վերջին այն պաշտոնապես շահագործման հանձնել: Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ որոշակի ընկերություններ այնտեղ գործելու հայտեր են ներկայացրել:

-Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Բացի պաշտոնական հաղորդագրությունում առկա հարցերից, Ձեր կարծիքով՝ ո՞րն եղել իրանցի պաշտոնյանի այցի հիմնական նպատակը:

- Դատելով պաշտոնական հաղորդագրությունից` իրանցի նախարարի այցի հիմնական նպատակը հայ-իրանական հարաբերությունների օրակարգում գտնվող տնտեսական հարցերի քննարկումն է եղել: Ըստ այդմ, քննարկվել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը, երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ներգրավմանը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծմանը վերաբերող և այլ հարցեր: Ամենայն հավանականությամբ քննարկվել է նաև Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը: Իրանական մամուլը տեղեկացնում է, որ այդ հանդիպումից հետո ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով կայցելի Հայաստան, որի շրջանակներում հայ ու իրանցի գործարարների մասնակցությամբ տնտեսական համաժողով կանցկացվի:

- Հնարավոր է, որ քննարկված լինի Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցը: Ընդհանրապես, ի՞նչ կարող եք ասել այս ծրագրի մասին, որքանո՞վ է հավանական դրա իրագործումը:

- Հնարավոր է, որ նաև այդ հարցն է քննարկվել, քանի որ արդեն տևական ժամանակ խոսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման մասին: Այդ հարցը քննարկվել է դեռևս անցյալ տարի Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ, այնուհետև շարունակվել հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցի ժամանակ: Խոսքը ոչ թե Թուրքմենստանից անմիջապես Հայաստան գազի ֆիզիկական մատակարարումների, այլ փոխանակման մասին է: Առաջարկվող սխեմայով Հայաստանը Թուրքմենստանին պետք է փող փոխանցի (կամ ապրանք՝ պայմանագրից կախված), փոխարենը Թուրքմենստանի գազը մատակարարվում է Իրանի հյուսիսարևելյան մարզեր, իսկ Իրանն արդեն գազի նույնպիսի ծավալ է փոխանցում Հայաստանին:

- Դեռևս նախորդ կառավարության ժամանակ քննարկվում էր Իրանից գազ գնելու ու երրորդ երկրին վաճառելու հարցը: Ըստ Ձեզ՝ այս հարցը դեռ օրակարգո՞ւմ է, թե՞ ոչ: Հայաստանի և Իրանի գազային ոլորտներին վերաբերող մեկ այլ հավանական հարց է նաև նոր գազատարի կառուցումը, որը հնարավորություն կտա Հայաստանով իրանական գազը Եվրոպա արտահանել:

- Այո, այն ժամանակ քննարկվում էր Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման հարցը, սակայն վերջին ժամանակներում այդ խոսակցությունները կարծես թե դադարել են: Դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծվեց մի պետական ընկերություն, որը պետք է Իրանից գազ գներ ու վաճառեր երրորդ երկրի: Ամենայն հավանականությամբ, Վրաստանը շանտաժ արեց ադրբեջանական SOCAR-ին, որ վերջինս ավելի էժան գնով գազ վաճառի Վրաստանին` սպառնալով, որ հակառակ դեպքում գազ կգնի Իրանից: Եվ երբ հասավ իր նպատակին Իրանից գազի գնման հարցը հանեց իր օրակարգից: Հնարավոր է նաև ռուսական «Գազպրոմը» և Վրաստանը համաձայնության չեկան: Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան նոր գազամուղի կառուցման հարցին, որը կարող է դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման հնարավորություններ ունենալ, ապա կարծում եմ, որ տեսանելի ապագայում այդ տարբերակը չի իրագործվի, քանի որ Հայաստանը չափից ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, որն էլ պարզապես թույլ չի տա, որ այդ նախագիծը կյանքի կոչվի:

- Վարչապետը հանդիպման ընթացքում նաև նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով: Շատ է խոսվում, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի են: Դուք է՞լ եք այդ կարծիքին, ի՞նչ պետք է անել ներուժն օգտագործելու համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին: Սրա վերաբերյա՞լ ինչ կարող եք ասել:

- Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի վրա են և համարժեք չեն Հայաստանի ու Իրանի միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին: Վերջին տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալները տատանվել են 200-300 մլն. դոլարի սահմաններում, մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ հայ և իրանցի պաշտոնյաները խոսում են այդ թիվը 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին: Այդ նպատակով որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Մասնավորապես, վերջերս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական կառավարությունների միջև ստորագրվեց «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: Ինչ վերաբերում է արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ապա ասեմ, որ դա միանշանակ, ողջունելի նախաձեռնություն է, ինչը թույլ կտա մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները:

- Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմանը: Այս ծրագրի մասին արդեն երկար տարիներ է խոսվում է, բայց դեռ արդյունքներ չեն երևում, ինչո՞ւ:

-Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման մասին այդքան էլ երկար չեն խոսում: Դրա մասին սկսեցին խոսել՝ մասնավորապես Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո և ԵԱՏՄ-ին` Հայաստանի անդամակցությունից հետո: Կարծեմ, այնտեղ նույնպես որոշակի քայլեր են կատարվել: Մասնավորապես, նախատեսվում է, որ արդեն նոյեմբերի վերջին այն պաշտոնապես շահագործման կհանձնվի: Ըստ ոլորտին վերաբերող մեր որոշ պաշտոնյաների` արդեն իսկ որոշակի ընկերություններ այնտեղ գործելու հայտեր են ներկայացրել: Հիմնականում դրանք գյուղմթերքի վերամշակման, ծառայությունների մատուցման, վերամշակող արդյունաբերության ոլորտների ընկերություններ են: Հուսով եմ՝ այնտեղ լուրջ ներդրումներ կլինեն, չնայած նախատեսված 10 տարում 400 մլն. դոլարի ներդրումներ ապահովելը շատ դժվար կլինի:

- Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի խոսքով՝ Իսրայելն ուզում է, որ Հայաստանը միջնորդ դառնա Իրանի հետ իր հարաբերություններում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցից հետո հայտարարվում է, որ հայ-իսրայելական հարաբերություններում նոր որակական փուլ է գրանցվել: Ի՞նչ կարող է մեզ տալ այս հարցում Հայաստանի միջնորդական առաքելությունը:

- Անկեղծ ասած, ես այդ հարցում թերահավատ եմ, քանի որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների մակարդակը արդեն մի քանի տասնամյակ այնքան թշնամական է, որ դժվար թե մոտ ապագայում այդ երկրների միջև հարաբերությունները բարելավվեն: Իրանում Իսրայելին այդ երկրի թիվ մեկ թշնամին են համարում, այնպես որ դեռևս տեսանելի չեն այն նախադրյալները, որ նրանց միջև հարաբերությունները կբարելավվեն, առավել ևս որ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ այդ երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում:

 

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank