Այվազովսկու փողոցում հայտնաբերվել է արկ. նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միաժամանակ, Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):
Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:



