Գողինն ու հայտնի մասնագիտության կրողինը, ընդամենը... 40 օր է...
ВИДЕОԱյս տեսանյութը դիտողները, թվում է, համակրանքով պետք է լցվեն մի մարդու մասին, ով իր շնորհակալությունն է հայտնում ընդվզած վարորդներին միակ աջակից դարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով ընդունել է իրենց, ուշադիր լսել, օգնության ձեռք մեկնել...
Սա, ցավոք, առաջին հայացքից... Իրականությունը շատ ավելի մելամաղձոտ է ու տխուր, քան կարելի է դիտել հնդկական ֆիլմերում...
Իբրև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ ներկայացած սուբյեկտը, պարզվում է, սովորական շառլատան է, ով երկու կոպեկի դիմաց հայտնի ուժերից պատվեր է ստացել և վայրահաչում է մի մարդու հասցեին, ով, ըստ նույն սուբյեկտի, միակն է եղել, ումից աջակցություն են ստացել կարևոր պահերին... Եվ բարոյական ինչպիսի անկում պետք է մարդ ունենա, որ այդ իրողությունից շատ ժամանակ չանցած, այս անգամ այլ մտացածին կազմակերպության անունից, երկու կոպեկի դիմաց հերյուրանքներ տարածի, շարքային ՛՛մուտիլովկա՛՛-ներով զբաղվի...
Եվ գիտե՞ք ինչն է այս պատմության մեջ ամենացավալին. երբ մարդուն մարդատեղ են դնում, փորձում են չկասկածել նրա ազնիվ մղումներին, ձեռք են մեկնում, սակայն այդ ամենը ստորաբար վաճառվում է քառասուն արծաթով, առաջին իսկ հարմար առիթով...
Այս տեսանյութը մի փոքրիկ ամոթանք է այս սուբյեկտի նմանակներին, որ ինչպիսին չպետք է լինի իսկական տղամարդը, գործիչը, ինչպիսին չպետք է լինի մարդ արարածն ընդհանրապես... Ու նաև փոքրիկ հիշեցում է այն մասին, որ ոչինչ այս աշխարհում գաղտնի չի մնում, և գողինն ու հայտնի մասնագիտության կրողինը, ընդամենը... 40 օր է...
Ռոման Բաբայան
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
3
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
4
Самая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниям
5
«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»



