Հավաքարարները վերացրել են թանգարանի ինստալյացիան՝ աղբի տեղ դնելով (լուսանկարներ)
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Իտալական Բոլցանո քաղաքի Museion ժամանակակից արվեստի կենտրոնի հավաքարարները սխալմամբ ոչնչացրել են թանգարանում տեղադրված ինստալյացիաներից մեկը:
Բանն այն է, որ հավաքարարները ինստալյացիայի մաս կազմող ցուցանմուշները խնջույքի հետևանք են համարել: Museion-ում շաբաթ երեկոյան հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել, իսկ հավաքարարներն աշխատանքի են եկել կիրակի առավոտյան: Տեսնելով հատակին թափված շշերը, ծխախոտի մնացորդներն ու հագուստի տարրեր` վերջիններս փնթփնթալով հավաքել են դրանք:
Արդյունքում պարզվել է, որ քաոսը ոչ թե խնջույքի հետևանք էր, այլ «Մենք պատրաստվում էինք պարել ողջ գիշեր» կոչվող ինստալյացիայի մասը: Հեղինակների խոսքով` այն այցելուների ուշադրությունը հրավիրում էր 1980-ականներին իտալացի գործիչների անցկացրած երկույթների վրա:



1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



