Զորականում կարկուտը վնասել է բերքի 40 %-ը, գյուղացիները փաստի առջեւ են կանգնել
ОБЩЕСТВОՏավուշի մարզի Զորական գյուղում կարկուտը վնասել է բերքի 40 տոկոսը, գյուղատնտեսական վարկեր վերցրած զորականցիներն այժմ փաստի առաջ են կանգնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ վնասվել են տնայնամերձ այգիները, հոնը, թուզը, նուշը, պոպոքը, դեղձը: «Այգեգործությամբ քչերն են զբաղվում, մեծ այգիներ չկան, տնայնամերձ այգիներն են վնասվել: Մարդիկ վարկեր էին վերցրել, հիմա փաստի առաջ են, չեն կարողանում փակել, բերքը արդեն պիտանի չէ, մեկը մեքենան է ծախում, մեկը կենդանիներին է մորթում, մեկը մեկնում է արտագնա աշխատանքի, դե մի բան պիտի անեն, վարկերը փակեն»,-ասաց Սուրեն Մարտիրոսյանը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



