Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիան վտանգավոր փուլի նախաշեմին

МЕЖДУНАРОДНОЕ

Սրանից ընդամենը մեկ տարի առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադն ի վիճակի կլինի պետական այցով որևէ երկիր մեկնել: Եվ այդ առումով հասկանալի է, իհարկե, հակաասադական ուժերի ատամների կրճտոցն այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահական ինքնաթիռը նոյեմբերի 20–ին վայրէջք կատարեց ռուսական Սոչիում, իսկ միջազգային մեդիան, թեժ լուրերի սյունակում, Ասադ–Պուտին բանակցությունների մասին տեղեկացրեց:

Մյուս կողմից էլ՝ այս իրադարձությունը չպետք է գերագնահատել հատկապես Ասադի վերջնական հաղթանակի տեսանկյունից: Իսկ սպասվող ներսիրիական և արտաքին բանակցությունների ֆոնին անհրաժեշտ է նույնիսկ զգուշանալ Կրեմլից, որովհետև, մի անգամ չենք նշել, ռուսները Սիրիայում հայտնվեցին և այժմ էլ Ասադին նախագահական պատիվներ են մատուցում ոչ թե փրկչական անկաշառ առաքելությամբ կամ տարածաշրջանում ահաբեկչության իսպառ վերացման մղմամբ, այլ մերձավորարևելյան տորթից իրենց մեծ կտորն ստանալու անհրաժեշտությամբ ու ռուսական զենքից ահ ու սարսափ տարածելու մարմաջով: Ավելին՝ միջազգային պատժամիջոցների վերացման, այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհում գրկաբաց հյուրընկալվելու և առհասարակ որևէ խոշոր առաջարկի դեպքում Մոսկվան, վստահ ենք, չի վարանի նույնիսկ դաշնակից Սիրիայի, Հըզբոլլահի և Իրանի հարցում առևտրի գնալ:

Հետևաբար, Սիրիայի և անձամբ Բաշար ալ–Ասադի ողբերգությունը հենց այստեղ՝ վատի ու վատթարի միջև ընտրություն անելու դաշտում էր ի սկզբանե ընկած, ինչը, չնայած՝ ԴԱԻՇ–ի տապալմանն ու Սիրիայի տարածքային ամբողջականության դե յուրե ապահովմանը, շարունակում է ողջ ուժով ծավալվել: Անշուշտ, ռուսական մամուլը ռուս–սիրիական հաղթանակ կներկայացնի Ասադ–Պուտին հանդիպումը, վերջինիս շնորհավորանքները Ասադին՝ Սիրիան ազատագրելու առիթով և անընդմեջ կթմբկահարի Պուտինի այն միտքը, թե՝ «Չնայած ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի, և դրա դեմ վերջնական հաղթանակից մենք դեռ շատ հեռու ենք, բայց եթե նայենք Սիրիայում մեր համատեղ աշխատանքի արդյունքներին՝ այդ ռազմական օպերացիան իսկապես հաջողությամբ է ավարտվում»: Սակայն, դատելով սիրիական և ընդհանրապես՝ մերձավորարևելյան զարգացումներից, նաև այն ճնշումներից, որ Մոսկվան է գործադրում Դամասկոսի վրա՝ երկրի դաշնայնացման, Իրանի և Հըզբոլլահի ազդեցությունը նվազեցնելու հետ կապված, հասկանալի է դառնում Ասադի այն ակնարկը, թե՝ «Մենք էլ ենք կարծում, որ ներկայիս իրավիճակը քաղաքական գործընթացի հույսեր է արթնացնում, և ուզում ենք հավատալ, որ Ռուսաստանը կօժանդակի արտաքին խաղացողների չեզոքությունը քաղաքական պրոցեսներում, որոնք իրենք՝ սիրիացիներն առաջ կտանեն»:

Այլ կերպ ասած՝ Ասադն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ Մոսկվան մշտապես սեփական խաղն է առաջ տարել և, որ՝ հատկապես Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ–ի հակաիրանական ու հակահըզբոլլահյան կամպանիայի ֆոնին, կարող է ցանկացած դաշինք զոհաբերել: Խնդիրը, սակայն, այն է, որ ռուսների նկատմամբ Արաբիայի անակնկալ բարեսիրությամբ հանդերձ՝ Կրեմլին դժվար թե սաուդական կոալիցիայում գրկաբաց ընդունեն: Եվ, շատ հնարավոր է, Մոսկվան ընդհանրապես ձեռնունայն մնա ճիշտ նոյեմբերի 13–ի օրինակով, երբ պաշտոնական Դամասկոսին համոզեց Հանրապետական գվարդիայից խիստ իրանամետության պատճառով հեռացնել Բաշար ալ–Ասադի հարազատ եղբորը՝ գեներալ–մայոր Մահեր ալ–Ասադին, սակայն, ոչնչով չխրախուսվեց դրա համար և ստիպված եղավ հերթական ջանքերը գործադրել Ալ–Բուքեմալ քաղաքի ազատագրման համար: Ավելին՝ ճիշտ այն օրը, երբ Սոչիում Պուտինը բանակցություններ էր վարում Բաշար ալ–Ասադի հետ, խիստ խորհրդանշական ուղերձ ստացավ՝ Դամասկոսում ռուսական դեսպանության գնդակոծման տեսքով:

Հետևաբար, շատ հնարավոր է, ռուսներն այլ ելք չունենան Սիրիայում, քան հավատարիմ մնալ Բաշար ալ–Ասադին ու սիրիական դաշնակիցներին, որից հետո արդեն, հաջողության դեպքում, հնարավոր կլինի խոսել նաև վերջնական հաղթանակի վերաբերյալ: Հակառակ դեպքում սիրիական հարցով բանակցություններն, իհարկե, կվարվեն, բայց այս անգամ արդեն՝ առանց Ռուսաստանի և Ասադի: Բնականաբար՝ ԱՄՆ–ի (կարդա՝ քրդերի, Իսրայելի, Արաբիայի), Թուրքիայի և, իհարկե, նաև՝ Իրանի միջև: Չնայած վերջինիս հանդեպ ատելությանը՝ ոչ ոք չի կարող տարածաշրջանում իրանական գործոնի հետ հաշվի չնստել:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай