Ձու ծախելով էի տունս պահում. արտակարգ դեպք Ջրաշեն գյուղում
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում: Ժամը 16-ի սահմաններում գյուղի բնակչուհի Հասմիկ Խաչատրյանը մտնելով անասնագոմ, ներսում հայտնաբերել է թվով 100 հոշոտված հավերի:
Կատարվածի մասին կինը տեղեկացրել է 911 ծառայություն եւ գյուղապետարանի աշխատակազմին:
Armtimes.com-ի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմեց, որ հավերը հոշոտվել են թափառող շների կողմից. «Մենք կաղամբ էինք մշակում, մտա գոմ ու ինչ տեսնեմ, գոմի բոլոր հավերը հոշոտված են… գոմի վրա փոքր անցք կա, դրանով մտել ոչնչացրել են ամբողջը»,-ասաց նա:
Խաչատրյանների ընտանիքում ապրում են թոշակառու ամուսիններն ու նրանց տղան. «Վարկերի տակ ճռռում եմ, էս հավերի ձվերով էի տունս պահում, էսօր էդ էլ չունեմ, գոնե մի քիչ օգնեն, կարենամ ես իմ տնտեսությունը վերականգնեմ ու ապրեմ»,-նշեց տուժած ջրաշենցին:
Խաչատրյանների ընտանիքին պատճառվել է ավելի քան 250 հազար դրամի վնաս:



