Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը

ОБЩЕСТВО

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը դրել է ընդհանուր հավասարության սկզբունքը, իսկ ակադեմիական տարկետման հետ կապված հարցերը կարգավորվելու են կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան-քննարկմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` պատասխանելով նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանի հարցին: «Մենք խնդիրների կարգավորումները տեղափոխել ենք կառավարության դաշտ, որպեսզի հետագայում, երբ մենք կտեսնենք, որ թերություն կա, որը մենք հաշվի չենք առել, կարողանանք շատ արագ կառավարության որոշումներով լուծումներ տալ այդ խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զաքարյանը:` հավելելով, որ ելակետայինը օրենքն է, սակայն կառավարության որոշումներն են կարգավորում բոլոր խնդիրները:

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը քննարկում է լուծման մի տարբերակ, որը վերջնական չէ և կարող է համալրվել նոր գաղափարներով: « «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երիտասարդը, ով ցանկություն է հայտնում տարկետման իրավունք ստանալ` ուսումնառության 4 տարիների ընթացքում երևալու է այդ ուսանողի գիտական նկրտումները, նվաճումները, իր ակտիվությունը, մասնակցությունը տարբեր միջազգային գիտական ծրագրերին: Դրանից հետո, երբ նա արդեն որպես սպա կներգրավվի զինվորական ծառայության, պաշտպանության նախարարության շահագրգռվածությունն է, որպեսզի նա ծառայության անցնի որպես գիտնական»,- մանրամասնեց փոխնախարարը:

Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ քննարկում են նաև «Պատիվ ունեմ» ծրագրի զինվորական ծառայությունը մագիստրատուրայի ուսման հետ համատեղելու հնարավորությունը: «Քննարկում ենք նաև տարբերակները, թե ինչպես սպան, ում ծառայության պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն ցանկանում է շարունակել ծառայությունը, կարող է ծառայությանը զուգահեռ ասպիրանտուրայում ուսումը շարունակել: «Այս առումով մենք շատ ճկուն ենք: Ունենալով զինված ուժերում գիտնականներ ներգրավելու և գիտությունը զարգացնելու կարիք` մենք նաև պատրաստ ենք խթան հանդիսանալ»,- ասաց արտակ Զաքարյանը:

Փոխնախարարը չհամաձայնեց ուսանողների գնահատականների հետ, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը խոչընդոտելու է գիտության զարգացմանը: Նրա խոսքով` մինչև հիմա գործող օրենքն է ինչ-որ առումով խոչընդոտ հանդիսացել, քանի որ գործել է ընդհանուր խաղի կանոն և բանակում ծառայելուց խուսափողները կարողացել են «գիտության անձրևանոցի» տակ ազատվել ծառայությունից:  «Հիմա մենք ասում ենք եկեք բոլորին անհատական մոտեցում ցուցաբերենք, կառավարությունը պատրաստ է այդ մոտեցումները ցուցաբերել սպորտի, արվեստի, մշակույթի, գիտության ոլորտներում,: Դրա համար կսահմանվեն հստակ մեխանիզմներ, որպեսզի բոլորի համար հստակ լինի, եթե, օրինակ, Դավիթ Պետրոսյանն արժանի երիտասարդ է, նրան պետք է տարկետում տալ: Մենք տեսնում ենք այդ խնդիրները, մենք չենք ասել, որ չենք տեսնում: Լուծումը ո՞րն է` եթե հստակ առաջարկներ բերեք, մենք միայն ուրախ կլինենք, կքննարկենք ձեզ էլ կներգրավենք աշխատանքային խմբերի մեջ, որպեսզի ինքներդ տեսնեք այլ ինչ գաղափարներ ու մեխանզիմենր կան, որ կարելի է կիրառել: Դուք էլ հնարավորություն կունենաք հարստացնել աշխատանքային խմբերի աշխատանքները, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ հնարավորինս համապարփակ և ճիշտ որոշում»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

 

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН