Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում»

ПОЛИТИКА

ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության ստորագրվելիք համաձայնագիրը ռուսական կողմում կարծես թե սև քողի տակ է ներկայացվում: ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությունն իր «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման ժամանակ հեռարձակված ռեպորտաժում հիշատակելով ՀՀ–Ռուսաստան եղբայրությունը՝ հայտարարել էր, թե ՀՀ–ն պատրաստվում է ԵՄ մտնել: Այնուհետև լրագրողն անդրադարձ էր կատարել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ նրան անվանելով «հայկական Բանդերա»: Բացի այդ, ՀՀԿ–ի տարբերանշանը համեմատվել էր ֆաշիստական Երրորդ ռեյխի խորհրդանշանների հետ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ թեև հեռուստաալիքը պատկանում է ՌԴ ՊՆ–ին, բայց այն ուղղակիորեն կարող է և չարտահայտել Կրեմլի տեսակետը:

«Այնուամենայնիվ, Կրեմլը նման հեռուստաալիքի միջոցով շոշափում է տրամադրությունները: Փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն քաղաքականությունը վարի, ի՞նչ ռեակցիա կլինի: Բացի այդ որոշակի զգուշացումներ և մեսիջներ է ուղարկում: Այս կամ այն սուբյեկտին փորձում է զգուշացնել, որ ԵՄ–ի հետ հարաբերություններում չանցնի այն սահմանագիծը, որն ինքն է գծել: Ըստ իս՝ իրականում Կրեմլը համակերպվել է այն մտքի հետ, համաձայն որի ՀՀ–ն այդ համաձայնագիրը պետք է ստորագրի: Կրեմլն ինչ–որ առարկություն չունի, չեմ կարծում, թե փորձում է խափանել այդ պայմանագրի ստորագրումը: Պարզապես ուզում է ցույց տալ, որ եթե սահմանագիծն անցնեն, և ՀՀ–ն ավելի խորացնի իր հարաբերությունները ԵՄ–ի հետ, ցույց կտա, որ գոհ չէ: Այդ պարագայում ՀՀ–ի համար կարող է որոշակի խնդիրներ առաջացնել»,Past.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանն ամեն դեպքում չի բացառում, որ այդ հաղորդումը որևէ կերպով կարող էր արտոնված լինել Կրեմլի կողմից. «Հաշվի առնելով ռուսական բյուրոկրատիայի բավականին խնդրահարույց մակարդակը՝ հնարավոր է, որ ընդհանուր հրահանգ լինի սևացնել այն ամենն, ինչը կապված է ԵՄ–ի հետ, քննադատել յուրաքանչյուր պետության այն քայլը, որն ուղղված է Արևմուտքի հետ մերձեցմանը: Այս համատեքստում՝ հաշվի չառնելով այն, որ ՀՀ–ն իրականում հարցը համաձայնեցրել է Կրեմլի հետ, հնարավոր է, որ ընդհանուր հրահանգով և առանց նյուանսները կշռադատելու են նման հաղորդում պատրաստել»:

Հաշվի առնելով քաղաքագետի այն կարծիքը, թե ՌԴ–ն ԵՄ–Հայաստան հարաբերություններում սահմաններ է գծել, հարցրեցինք՝ այս դեպքում համաձայնագրի կարևոր ուղղությունները թղթի վրա կմնա՞ն:

«Այնուամենայնիվ շատ բան է կախված ՀՀ իշխանություններից: Ինչքան էլ Կրեմլը չցանկանա, որ ՀՀ–ն Արևմուտքի հետ ավելի խորացնի իր հարաբերությունները, այնուամենայնիվ, որոշում կայացնողը ՀՀ իշխանությունն է: Ցանկության ու բավարար կամքի դեպքում կարող է Կրեմլին ցույց տալ, որ այլընտրանք չկա, և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ շահերից է բխում: Ցանկության դեպքում ՀՀ–ն կարող է համոզել Կրեմլին, որ չի կարող ամբողջությամբ կախված լինել Կրեմլից: Բայց պետք է նշել, որ այդ ռեֆորմներն իրականում կապված են ժողովրդավարացման խնդրի հետ, և այդ ճանապարհով գնալու համար իշխանությունների կողմից համապատասխան քաղաքական կամք է անհրաժեշտ: Իսկ այդ ուղիով գնալու համար անհրաժեշտ է, որ իշխանության ներսում շատ ռադիկալ փոփոխություններ լինեն, խաղի կանոններ փոխվեն: Միայն այդ տարբերակով է հնարավոր լուրջ ռեֆորմների իրականացումը: Ներկայիս պայմաններում քիչ հավանական է, որ լուրջ բարեփոխումներ կիրականացվեն: Իշխանություններին դա ձեռնտու չէ: Խորքային բարեփոխումների ուղիղ ճանապարհով գնալը քաղաքական վերնախավի շատ–շատ ներկայացուցիչների շահերին դեմ կլինի»,–ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ ավելի շատ կոսմետիկ բարեփոխումներ են սպասվում:

«Այդ կոսմետիկ փոփոխությունների միջոցով ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել: Փորձելու են ցույց տալ, որ պատրաստակամ են գնալ բարեփոխումների ճանապարհով: Նրանք այդ կոսմետիկ փոփոխությունների միջոցով ինչ–ինչ աջակցություն կակնկալեն ԵՄ–ից, ցույց կտան, թե նման փոփոխությունների գնալն իբրև թե քայլ առաջ է»,– եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»