Վանաձորում պատշգամբում կախվելու միջոցով 79-ամյա տղամարդ է ինքնասպան եղել
ОБЩЕСТВОՎանաձորում այսօր` նոյեմբերի 21-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել: Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում, իր սեփական տան պատշգամբում, կտորներից պատրաստված պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1938 թ. ծնված Հ. Մաթեւոսյանը:
Մեզ հետ զրույցում, ինքնասպան եղած 79-ամյա տղամարդու հարեւանները պատմել են, որ Մաթեւոսյանն ունեցել է առողջական խնդիրներ, ապրել է կնոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, կինը տանը քնած է եղել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի աշխատողներն ու շտապ օգնության բրիգադը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



