Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԵՄ կազմում չկա պետություն, որը դեմ կլինի հայ-եվրոպական հարաբերությունների ֆորմալացմանը. Ալ. Ռառ

ПОЛИТИКА

Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խնդրահարույց չէ ո՛չ Եվրամիության անդամ-պետությունների, ո՛չ էլ Ռուսաստանի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գերմանաբնակ քաղաքագետ, միջազգայնագետ, ԱՊՀ երկրների՝ արտաքին քաղաքական գծով ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռառը: Նա նշեց, որ նման համաձայնագրեր ԵՄ-ի հետ ունեն գրեթե բոլոր երկրները: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ԵՄ հետ ստորագրելը Հայաստանի ընտրությունն է, այն մտածված է Հայաստանի ղեկավարության կողմից, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, միջամտություն չունի այս որոշման կայացման հարցում: Ռառն ասաց, որ եթե Թուրքիան լիներ ԵՄ անդամ, ապա դեմ կլիներ այս փաստաթղթի ստորագրմանը, բայց քանի որ Թուրքիան ԵՄ անդամ չէ, ապա այլ պետություն, որը կարող է դեմ լինել այս փաստաթղթի ստորագրմանը, չկա:

- Մի քանի օրից Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են ստորագրել ընդլայնված գործընկերության համաձայնագիր, սակայն, հաշվի առնելով 2013թ.-ի փորձը, երբ Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, կասկածներ կան, որ գուցե այս անգամ էլ փաստաթղթի ստորագրում կամ վավերացում տեղի չունենա: Համաձա՞յն եք:

- Հայաստանն ու Եվրամիությունը Ասոցացման համաձայնագիր չեն ստորագրելու, այնպես որ չեմ կարծում, որ այն խնդիրներ առաջացնի: Սա փաստաթուղթ է համագործակցության մասին, նման համաձայնագրեր գրեթե բոլորն ունեն Եվրամիության հետ, Ռուսաստանն էլ, կարծում եմ, առաջիկայում նման կարևոր համաձայնագրի կարիք կունենա: Իսկ Հայաստանը, կարծում եմ, որ կստորագրի այս համաձայնագիրը, որովհետև այն չի խանգարում, չի խոչընդոտում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է համագործակցել Եվրամիության հետ և ֆորմալիզացնել այդ հարաբերությունները:

- Գուցե այս ստորագրվելիք համաձայնագիրն այդքան էլ «ուժեղ» բովանդակություն չունի, և դրա համար է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում դրա ստորագրմանը:

- Չեմ կարծում, որ խնդիրը միայն Ռուսաստանի մեջ է: Խնդիրը նաև Հայաստանի ղեկավարության, Հայաստանի իշխանությունների մեջ է, որոնք ուզում էին Եվրամիության հետ այնպիսի համաձայնագիր ունենալ, որը չէր պարտավորեցնի Հայաստանին ընտրել միակողմանի եվրոպական քաղաքականությունն օրինակ անվտանգության ապահովման հարցում, ինչը պահանջում էր Ասոցացման համաձայնագիրը: Ուստի կարծում եմ, որ ամեն ինչ լավ է, սա Հայաստանի ընտրությունն է, այն մտածված է Հայաստանի ղեկավարության կողմից և չեմ կարծում, որ Ռուսաստանը միջամտություն ունի այս որոշման կայացման հարցում: Սա տնտեսական համագործակցություն է և եվրոպական շուկան մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի առաջ:

- Հայաստանում մտահոգություններ կան, որ գուցե լինեն այնպիսի ԵՄ անդամ-պետություններ, որոնք ստորագրումից հետո չվավերացնեն այս համաձայնագիրը: Կա՞ն արդյոք նման երկրներ, որոնք չեն ուզում, որ Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեն այս փաստաթուղթը:

- Թուրքիան Եվրամիության անդամ չէ, չէ՞: Եթե Թուրքիան ԵՄ անդամ լիներ, ես կասեի, որ Թուրքիան դեմ կլինի այս համաձայնագրի ստորագրմանը, բայց դա այդպես չէ: Որևէ այլ պետություն, որը դեմ կլինի հայ-եվրոպական հարաբերությունների ֆորմալացմանը, ես չգիտեմ: Չեմ կարծում, որ ԵՄ-ում կան Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սերտ համագործակցող պետություններ, դաշնակիցներ: Նման երկրներ եվրոպական ընտանիքում չկան: Սա տնտեսական համագործակցություն է, սա ոչ թե քաղաքական կամ անվտանգային համագործակցություն է, դրա համար, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է և ԵՄ պետությունների համար այս համաձայնագրի վավերացումը խնդրահարույց չէ:

- Կարծիքներ կան, որ Կատալոնիայից հետո ԵՄ վերաբերմունքը միջազգային սկզբունքների վերաբերյալ փոխվել է, և երրորդ երկրների հետ համագործակցությունը, հատկապես, երբ խոսքը պատերազմող երկրների մասին է, դարձել է վիճահարույց: Փաստաթղթում դրույթ կա Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ: Այս դրույթը եվրոպական ընտանիքի համար ներկայումս ընդունելի՞ է: 

- Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքում չկա հստակ դիրքորոշում, թե ինչպես կարգավորել այն:

-Եվրամիությունն Ադրբեջանի հետ և՞ս ստորագրելու է նման համաձայնագիր:

- Այո:

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank