Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
МЕЖДУНАРОДНОЕՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Սերգեյ Լավրովը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



