Հայաստանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
http://armenpress.am/arm/news/
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



