Գագիկ Ծառուկյանը ավելի քան 15 տարի պարգևատրում և խրախուսում է լավագույն ուսանողներին
ВИДЕОԳարիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կրթության արժևորումը Գագիկ Ծառուկյանի համար առաջնահերթ նպատակներից մեկն է
Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի ևս Ուսանողների միջազգային օրը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ վերածվեց տոնի։ Բազմաթիվ ուսանողներ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվեցին անվանական կրթաթոշակով։ Ուսանողների ընտրության համար հիմք էին ծառայել ինչպես սոցիալական պայմանները, այնպես էլ ուսման մեջ ցուցաբերած առաջադիմությունը։
Այսօր Հայաստանում ուսանողները ներկայացնում են խոցելի խավ, քանի որ ուսման վարձերը անհամեմատ բարձր են, իսկ շատ ուսանողներ ստիպված են ամեն օր մարզերից հասնել մայրաքաղաք՝ բուհ հաճախելու համար։ Դա բնականաբար լրացուցիչ սոցիալական դժվարություն է ստեղծխում նրանց ընտանիքների համար։
Հասկանալի է, որ այս պայմաններում ցանկացած օգնություն մեծ նշանակություն ունի ուսանողների համար՝ մի կողմից նրանց բեռը թեթևացնելու, մյուս կողմից՝ խրախուսելու համար։ Հենց այս գիտակցումով է ամեն տարի Գագիկ Ծառուկյանը համանուն հիմնադրամի շնորհիվ անվանական կրթաթոշակներով պագևատրում բազմաթիվ ուսանողների։
Սակայն այս տարի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի քայլը յուարահատուկ էր մեկ այլ առումով ևս։ Այս տարի Գագիկ Ծառուկյանի կողմից անվանական կրթաթոշակ ստացան նաև Ապրիլյան պատերազմի մասնակից հերոս տղաները, որոնք զորացրվելուց հետո ընդունվել են բուհեր և դարձել ուսանողներ։
Ապրիլյան պատերազմի մասնակիցներով հպարտանում ենք բոլորս, նրանց անձնազոհության և տոկունության շնորհիվ մեր հայրենիքի սահմանները մնացին անսասան։ Նրանց սխրանքը պետք է միշտ գնահատվի, նրանք միշտ պետք է արժանանան մեծարանքի։ Դա է պատճառը, որ Ապրիլյան պատերազմի մասնակից բոլոր ուսանողները անխտիր, առանց որևէ բացառության, Գագիկ Ծառուկյանի կողմից արժանացան անվանական կրթաթոշակների։
Ի դեպ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամը ընդլայնում է իր գործունեությունը և առաջիկայում ընդգրկելու է նոր ոլորտներ՝ որոնց թվում են կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծրագրերը, համահայկական ծրագրերը և հայապահպանությունը։
Այսպիսով այս տարի ևս Ուսանողների միջազգային օրը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամի շնորհիվ վերածվեց իսկական տոնակատարության։




















































