Ուսանողությանը մոտիվացնելու լավագույն օրինակ
БЛОГԿարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր գործունեության ամբողջ ընթացքում առանձնակի վերաբերմունք և ուշադրություն է դարձրել ուսանողությանը, դա անվիճելի փաստ է: Խոսքը վերաբերվում է, ոչ միայն Հայաստանի և Արցախի ուսանողներին, այլև ամբողջ Սփյուռքի, ովքեր Հայրենիքում կրթություն ստանալու նպատակով Հայաստան են ժամանել: Ուսման վարձավճարների փոխանցումից մինչև անվանական կրթաթոշակներ և պարգևներ: Ավելի քան 15 տարի է, Ծառուկյանի ուշադրությունից չեն վրիպում ուսանողները հատկապես Ուսանողության միջազգային տոնի նախաշեմին, երբ մեծ շուքով Ծառուկյանի հովանու ներքո անցկացվում է այդ տոնակատարությունն ու պարգևատրվում են լավագույններն ու սոցիալական ծանր կացություն մեջ գտնվող ուսանողները: Այս տարին ևս բացառություն չէր և ավանդույթի համաձայն Ծառուկյանը կրկին անգամ առիթ ստեղծեց, որպեսզի ուսանողը իրեն գնահատաված զգա: Ցանկացած հարցում հաջողության գրավականը դա արված գործի համար արդար գնահատականն է, ինչը խթան է հանդիսանում հետագայում էլ ավելիին հասնելու համար: Ահա այս միջոցառման առանցքային նպատակներից մեկը, դա ուսանողի մոտ սովորելու նկատմամբ ցանկության բարձրացումն է, ուսման նկատմամբ ավելի լուրջ և պարտավորված մոտեցման մակարդակի գիտակցումն է, ինչը հետագայում հայ հասրակության որակական չափանիշների վրա իր դրական ազդեցությունն է ունենալու անկասկած: Իսկական հայրենասերի մտածելակերպը այսպիսին պետք է լինի, գիտակցելով, որ ուսանողությունն է վաղվա բարեկեցիկ օրվա երաշխավորը, Ծառուկյանը շարունակում է իր խթանիչ գործողությունները և վստահաբար կարելի է ասել, որ այդ հարցում նա ունի իր անմիաջական և հսկայածավալ ներդրումը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



