Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ Ազգային Ժողովի 4 խմբանկցության պատգամավորներ մասնակցել են բնապահպանության նախարարության կազմակերպած ծառատունկին

ПОЛИТИКА

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նոյեմբերի 18-ին իրականացվել են  աշնանային ծառատունկի աշխատանքներ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «

ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը/ԲՀԿ/,  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Շիրակ Թորոսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը,  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր  Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի, «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Ծառատունկին մեծ ակտիվություն են ցուցաբերել Դիլիջան, Հղարծին, Թեղուտ համայնքների դպրոցների, «Այբ» կրթահամալիրի աշակերտները: Վերջիններս պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք հանձնել են ՀՀ բնապահպանության նախարարը և ԱԺ պատգամավորները: Պատգամավորները իրենց շնորհավորական խոսքերում դպրոցականներին կոչ են արել պահպանել իրենց շրջապատող հարուստ բնաշխարհը և խնամել նոր տնկիները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դպրոցականներին ուղղված իր խոսքում կարևորել է ծառատունկը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման և վերարտադրման տեսանկյունից, այլև  առաջին հերթին հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորման անհրաժետությամբ և դպոցականներին կոչ արել իրենց շրջապատի ավագ տարիքի ներկայացուցիչներին հորդորել զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:

Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նոյեմբերի 18-ին ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:

Ծառատունկի ավարտից հետո նախարար Արծվիկ Մինասյանը  ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին ծանոթացրել է  ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնից ուղիղ կապով հետևում են ազգային պարկի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամասերում վերջերս տեղադրված տեսախցիկներին, որոնք ապօրինի ծառահատումների կանխարգելման  նպատակին են ծառայում: Տեղեկացվել է, որ «Շամախյան» տեղամասում նույնպես նախատեսված է տեղադրել տեսախցիկներ, և այդ գործընթացն հետաձգվում է այնտեղ արձանագրված պահակակետի այրման դեպքի հետ կապված քննչական գործողությունների պատճառով, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի այդ տեղամասում տեղադրել տեսախցիկներ: Ա. Մինասյանը հայտնել է, որ ազգային պարկում նախատեսված է տեղադրել նաև ձայնային սենսորներ, որոնք կարձագանքեն բենզասղոցների և մեքենաների ձայներին: Տեսախցիկների և սենսորների աշխատանքներին հետևելու հնարավորություն կունենան նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նաև յուրաքանչյուր ցանկացող: Այդ միջոցառումներն ուղղված են ապօրինի ծառահատումների դեմ և նախատեսված է այն կիրառել նաև բնության հատուկ պահպանվող մյուս բոլոր  տարածքներում»:

 

 


http://armenpress.am/arm/news/912967/

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank