Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար
МЕЖДУНАРОДНОЕԴպրոցական տղան կազմակերպել է բարեգործական ֆուտբոլի և նետբոլի մրցաշար՝ գումար հավաքելու Grenfell Tower բնակելի աշտարակի աղետից տուժածների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
10 տարեկան տղան ոգեշնչվել է՝ դիտելով «Game 4 Grenfell» բարեգործական մրցաշարը:
Նրա հայրը՝ լրագրող Տոբի Յանգը, ասել է, որ Ֆրենդը շատ էր ուզում ինչ-որ բան անել Գրենֆելի հրդեհից տուժածների համար, մասնավորապես, որ նրանցից շատերը երեխաներ են եղել:
Ընդհանուր առմամբ, տարբեր դպրոցներից 34 սպորտային թիմեր գրանցվել են՝ մրցաշարին մասնակցելու համար, որն օգնել է կազմակերպել Ֆրեդի մայրը:
Գրենֆել բնակելի 27 հարկանի աշտարակում խոշոր հրդեհ էր բռնկվել 2017-ի հունիսի 14-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



