ԱՄՆ–ն և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են սկսել Կորեական թերակղզում
МЕЖДУНАРОДНОЕՊենտագոնն ավելի քան 14000 ամերիկյան զինծառայողներ է գործուղել Կորեական թերակղզի՝ Ճապոնիայի հետ մեկտեղ 10–օրյա համատեղ զորավարժություններ սկսելու նպատակով: «Ռոյթըրզի» փոխանցմամբ՝ այս օրերին գործի կդրվեն «Ռոնալդ Ռեյգան» ավիակիր նավը, USS STEAM, Mustin և CHAFFIN նավակործանները, որոնք, ճապոնական ուժերի հետ միասին, Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկման դեմ իրենց ուժն ու ամուր պաշպանունակությունը ցուցադրելու ուղերձը կփոխանցեն Փխենյանին:
Իսրայելն Արաբիային առաջարկել է հակաիրանական նոր կոալիցիա ձևավորել
Իսրայելական ՑԱԽԱԼ–ի Գլխավոր շտաբի հրամանատար Գադի Այզենկոտն Արաբիայի «Էլաֆ TV»–ին տված հարցազրույցում Էր Ռիադին առաջարկել է հակաիրանական միջազգային կոալիցիա ձևավորել և պատրաստակամություն է հայտնել հետախուզական տվյալներ տրամադրել Իրանի վերաբերյալ:
«Իրանը նպատակ ունի վերահսկել ողջ Մերձավոր Արևելքն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Բահրեյնի ու Եմենի միջոցով՝ մինչև Կարմիր ծով... սա անթույլատրելի է, և այս հարցում մենք կատարյալ փոխըմբռնման ենք եկել Արաբիայի հետ, որը երբեք մեր թշնամին չի եղել և չի մասնակցել Իսրայելի դեմ պատերազմական գործողություններին»,–հայտարարել է Այզենկոտը:
			
			
			
			
			
				
			
			
			


