Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Անջատողականության նոր ալիք Եվրոպայում՝ Բոսնիա և Հերցեգովինա

МЕЖДУНАРОДНОЕ

Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում ընկած դաշնային ժողովրդավարական Բոսնիան և Հերցեգովինան, 1992–ի անկախությունից հետո, ներկայում ամենամեծ ճգնաժամն է ապրում: Խնդիրն այն է, որ հանրապետությունը, Սարաևո մայրաքաղաքով, ձևավորել է նախկին Հարավսլավիայի փլուզման ողբերգական հիմքի վրա, 3 իրավահասար սուբյեկտների՝ Բոսնիայի և Հերցեգովինայի համադաշնության, Սերբական հանրապետության և Բրչկոյի ինքնավար շրջանի միավորմամբ:

Ճիշտ է՝ դրանից հետո բռնկվեց Բոսնիական պատերազմը, որն ավարտվեց ԱՄՆ գլխավորությամբ ընթացած՝ 1995–ի միջազգային միջամտությամբ և Դեյթոնյան համաձայնագրով, սակայն, այս ամբողջ տարիներին խաղաղ համակեցությունը չկայացավ, և այժմ Բոսնիայի սերբերը Բալկանների սրտում անջատողականության նոր ալիք են ծավալել: Համենայն դեպս, բոսնիական սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկն օրերս հստակորեն է հայտարարել սերբերի անկախանալու մտադրության վերաբերյալ, ինչն ԱՄՆ–ի զայրույթն ու սովորական դարձած պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունն է մեջտեղ բերել:

Դոդիկին ու սերբերին լռեցնելու խնդիրը, սակայն, բարդանում է այն առումով, որ ի տարբերություն 1995–ի, երբ թուլացած Ռուսաստանը որևէ ձևով չկարողացավ հակազդել բալկանյան գործընթացներին, ինչպես երևում է՝ այս անգամ չի լռի: Եվ Բրյուսելում ու Վաշինգտոնում տագնապում են, որ 2001–ից այս կողմ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինից 7 անգամ հանդիպում խնդրած Դոդիկը, ստանալով Մոսկվայի օժանդակությունը, այս անգամ կարող է բոլորի համար լուրջ խնդիրներ հարուցել:

Այս առիթով իր ահազանգն է հնչեցնում նաև Bloomberg–ը, որի համոզմամբ՝ Ռուսաստանը չարհամարհվող գործոն է դարձել բոսնիական Սերբիայում՝ բուն Սերբիայից հետո այստեղ 2–րդ տնտեսական գործընկերն ու հիմնական ներդրողը դառնալով: Ավելին՝ այստեղ հիշեցնում են Դոդիկի վերջին հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ սպառնալիքներից բացի՝ իրենք միջազգային հանրությունից որևէ այլ բան չեն ստանում, մինչդեռ Մոսկվան օգնում է, որպեսզի բոսնիական սերբերի կյանքը որակապես բարելավվի, և Bloomberg–ում էլ համոզված են, որ ասվածում ճշմարտության չափաբաժին էլ կա: Դե, գոնե այն պատճառով, որ իշխանությունները չկարողացան հաշտեցնել թույլ կառավարման օղակներով, բարդ քաղաքական կառուցվածքով, տարբեր կրոններով ու թափված արյամբ միմյանց կապված ժողովուրդներին՝ ձախողելով նաև Արժույթի միջազգային հիմնադրամի եռամյա բարեփոխումներն ու հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները:

Այսպիսով, Եվրոպան կանգնած է նոր մարտահրավերի առաջ և ստիպված է խոստովանել, որ ոչ միայն սերբերն են դժգոհ առկա կառավարման համակարգից և ընդհանրապես՝ այսպիսի պետությունից, այլև խորվաթները, մահմեդականները, որոնք նույնիսկ առանձին էներգակիրներ ու բաշխիչ ցանցեր են ձեռք գցել՝ պետությանը որևէ հարկ չվճարելով, երկրի ամենաթողությունը խորացնելով և փաստացի Բոսնիայի ու Հերցեգովինայի փլուզմանը նպաստելով:

Հետաքրքիրը, սակայն, այն է, որ չնայած սեփական կենտրոնախույս գործունեությանը՝ փլուզման հեռանկարն ամենաշատը բոսնիական մահմեդականներին է տագնապեցնում: Երկրի ուղիղ կեսը կազմող այս համայնքն ի՛նքն է մեղադրում սերբերին երկիրը փլուզելու համար, իսկ սրանք էլ իրենց հերթին են մահմեդականներին մեղադրում իրենց իրավունքները ոտնահարելու, ինչ–որ պահի դեմոգրաֆիական առավելության հասնելու միջոցով սերբերին ու խորվաթներին չեզոքացնելու և Եվրոպայի սրտում 2–րդ մահմեդական պետություն ձևավորելու երազանքի համար: Փաստացի միայն ռուսներն են լուռ մնում (իրականում խորվաթներն էլ պակաս լռակյաց չեն. ճիշտ է՝ հարկ եղած դեպքում հայտարարում են, որ դեմ են երկրի փլուզմանը, սակայն, եթե սերբերը հաջողության հասնեն՝ ուրախությամբ հարազատ Խորվաթիային կմիանան՝ ոչինչ չկորցնելով):

Այստեղ, անշուշտ, հայտարարում են, որ հավատարիմ են Դեյթոնյան համաձայնագրին, սակայն, ինչպես երևում է, նաև շատ կոնկրետ գործունեություն են ծավալում ներկայի ստատուս–քվոն չեղարկելու համար: Իզուր չէր, որ Դոդիկ–Լավրով վերջին հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարարը Բոսնիական Սերբիայի ղեկավարին խոստացավ ամեն բան անել, որպեսզի Արևմուտքը Բոսնիայում և Հերցեգովինայում չհամարձակվի ճնշել ազգային փոքրամասնությունների իրավունքները, և ակնհայտ է, որ փոքրամասնություն ասելով՝ Լավրովը հենց սերբերին նկատի ուներ: Իսկ թե ինչ են ուզում սերբերը՝ գաղտնիք չէ: «Եթե նույնիսկ չմիանանք Մայր Սերբիային, մի օր՝ 5,10, թե 15 տարի անց, Բոսնիական Սերբիան, միևնույն է, անկախ հանրապետություն կդառնա»,– հայտարարել է Միլորադ Դոդիկը, և այս հեռանկարը, կարծես, նույնիսկ այսօր իրականության դառնալու շեմին է գտնվում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай