Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա»-ն բացառում է թունավոր ջրի արտահոսք շրջակա միջավայր

МЕЖДУНАРОДНОЕ

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բացառում են ցիանիդ պարունակող ջրի արտահոսք շրջակա միջավայր: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, լրագրողներին ներկայացնելով հանքավայրի ընթացիկ շինարարական աշխատանքներն ու ոսկու կորզման կույտային տարրալվացման տեխնոլոգիան, վստահեցրեց, որ ջրի կառավարմանը մեծ ուշադրություն է հատկացվել հանքավայրի նախագծման առաջին իսկ պահից: «Այս տեխնոլոգիան առաջինն օգտագործվել է ԱՄՆ Նևադա նահանգում 30 տարի առաջ, այն ոսկու կորզման վերջին տեխնոլոգիան է, որը բնապահպանական առումով ամենաանվտանգն է: Կույտային տարրալվացման հարթակը և ջրավազանները ծածկվելու և մեկուսացվելու են, ջրերը մակերեսի հետ կոնտակտ չեն ունենալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայկ Ալոյանը: Ընկերության գործադիր տնօրենը նկատեց, որ այս տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում, որի շնորհիվ նաև հեշտությամբ կկատարվի ռեկուլտիվացիա` հետագայում չունենալ ջրով լի ավազաններ, այլ կանաչապատ բլուր: Ինչ վերաբերում է արտադրական պրոցեսի ընթացքում զատվող փոշուն, ապա Հայկ Ալոյանի խոսքով` իրենց կողմից ձեռքբերված ջրցան մեքենաներն անընդհատ գործելու են` կառավարելով և չեզոքացնելով հանքի փոշին:

«Լիդիան Արմենիա»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը նկարագրեց ոսկու ստացման ողջ արտադրական գործընթացը. բացահանքերից հանքաքարը դուրս է բերվելու, անցնելու է առաջնային և երկրորդային ջարդիչների միջով, այնուհետև 19 մմ չափով ջարդված հանքաքարը 5.3 կմ փոխադրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ, որտեղ մշակվելու է ցիանիդային լուծույթով, որից հետո գործարանային հատվածում կորզվելու է ոսկին: «Մնացորդային ջուրը հետ է վերադառնալու արտադրական գործընթաց և օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Ամբողջ գործընթացի ժամանակ որևէ կաթիլ ջուր բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Շրջանառու ցիկլով միշտ օգտագործելու ենք այդ ջուրը 10-15 տարի, որքան մեր հանքը կշահագործենք: Դրանից հետո ջուրը ոչ թե ցիանիդով, այլ ջրով է հարստացվելու այնքան ժամանակ, մինչև ստանանք ամբողջությամբ մաքուր ջուր, որը պիտանի կլինի անգամ խմելու համար: Դրանից հետո նոր բաց ենք թողնելու շրջակա միջավայր»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` տարրալվացման հարթակի տակ կառուցվելու է մեկուսացման շերտ, որպեսզի ցիանիդ պարունակող ջուրը չներթափանցի հողի ավելի խորը գրունտներ:

Ջրի կառավարման համակարգի բաղկացուցիչ է նաև հավելյալ ջրավազանը, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կլինեն անկանխատեսելի տեղումներ, ձյուն, չնախատեսված վարարումներ: «Ջրավազանը ամբարելու է բոլոր տեղումները` բացառելով որևէ կաթիլ ջրի արտահոսքը շրջակա միջավայր»,-վստահեցրեց Էդգար Զաքարյանը:

2016-ի վերջին մեկնարկած հանքի շինարարությունը կավարտվի 2018-ին և տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Վերջնական արտադրանքը կլինի ոսկու և արծաթի համաձուլվածք, որից 80 տոկոսից ավելին ոսկի կլինի: Հանքավայրի հզորությունը նախատեսվում է տարեկան 10 միլիոն տոննա, արտադրվելու է 210 հազար ունցիա ոսկի: Ամբողջ արտադրանքն արտահանվելու է, այսօրվա գներով մոտ 250 միլիոն դոլարի: Հանքավայրի գործունեության արդյունքում նախատեսվում է Հայաստանի բյուջե տարեկան ապահովել 40-50 միլիոն դոլարի հարկային մուտքեր: Արտադրանքը հիմնականում կարտահանվի եվրոպական և ամերիկյան երկրներ:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290 Ջերմուկի, 44  Գորայքի, 114 Գնդեվազի և 25 Սարավանի բնակիչներ:  Աշխատաշուկայում առաջացած մեծ պահանջարկը բավականին լուրջ ակտիվություն է ստեղծել Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ արդեն իսկ ի ցույց դնելով հանքարդյունաբերության տնտեսական մուլտիպլիկատիվ էֆֆեկտը։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտականաշխատատեղ՝հանքի շահագործման 10 տարվա ընթացքում: Ամեն ուղղակի աշխատատեղին նախատեսված է 4-5 անուղղակի աշխատատեղ:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай