Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քրդական թռիչքն առայժմ հետաձգվում է

МЕЖДУНАРОДНОЕ

Իրաքի վարչապետի մամլո խոսնակ Սաադ ալ–Հադիհսին չի բացառել պաշտոնական Բաղդադի և Էրբիլի միջև հնարավոր բանակցությունները, որովհետև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հարգում է Իրաքի դաշնային դատարանի կողմից՝ երկրի սահմանադրության առաջին հոդվածին առնչվող որոշումը: «Բաղդադն այդ խնդիրը համարում է Իրաքի ու Էրբիլի միջև բանակցություններ սկսելու օգտին կատարված քայլ»,– հայտարարել է Սաադ ալ–Հադիհսին՝ հավելելով, որ վերոնշյալ հայտարարությունն ինքնին նաև քրդական անկախության հանրաքվեի արդյունքների չեղարկում է պետք ընկալել:

Փաստորեն, համարյա նույն տեքստն է հնչեցրել նաև Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին՝ ողջունելով Էրբիլի հայտարարությունը և հորդորելով դրան նաև գրավոր տեսք տալ: «Մենք չենք կարող անընդմեջ սպասել և ինչ–որ պահի ստիպված կլինենք կոնկրետ միջոցներ ձեռք առնել: Կոչ եմ անում տեղական կառավարությանը՝ անհապաղ լուծում տալ այս խնդրին»,– հայտարարել է Իրաքի վարչապետը: Անմիջապես հետո վարչապետին նաև այլ պաշտոնյաներ են հետևել՝ ողջունելով ոչ միայն Էրբիլի համաձայնությունը Իրաքի դաշնային դատարանի կայացրած վճռին, այլև Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունն առ այն, որ 14 պատգամավորներից բաղկացած քրդական ֆրակցիան վերադառնում է Բաղդադ՝ կենտրոնական խորհրդարանի շրջանակում օրենսդիր գործունեությամբ զբաղվելու: Ճիշտ է՝ իրաքյան խորհրդարանը բոլոր այս պատգամավորների նկատմամբ դատական հետապնդում սկսելու հայտ էր ներկայացրել երկրի դատախազությանը՝ վերջիններիս նույնպես մեղադրելով անջատողականության հարցում, սակայն, ինչպես ՔԴԿ–ի պատգամավոր Ռենաս Ջանոն է հայտարարել՝ քիչ հավանական է, որ գոնե այս փուլում Բաղդադը քրեական հետապնդում սկսի:

Ջանոյի այս տեսակետն, ի դեպ, փորձագետներն էլ են հաստատում՝ նշելով, որ իր գերակայությամբ հանդերձ՝ Բաղդադը ստիպված է անել ամեն ինչ, որպեսզի փրկի Էրբիլի դեմքը և, հասնելով հանրաքվեի չեղարկմանն ու քրդերին վերադարձնելով 2003 թ.–ի իրենց սահմաններին, իր անելիքն ավարտած համարի: Միևնույն ժամանակ, չնայած «վերքերը լիզելու»՝ երկուստեք փորձերին, տարածաշրջանում դարձյալ ընդհատակյա պրոցեսներ են խմորվում, որոնք հուշում են, որ Էրբիլի ու Բաղդադի, այսպես կոչված, Սահմանադրական հաշտությունը դժվար թե երկար տևի:

Մասնավորապես՝ քրդական մամուլը, չնայած դաշնակից ԱՄՆ–ից հիասթափությանն ու պրոամերիկյան օրիենտացիայի փոփոխության խոստմանը, փոխանցում է Էրբիլի և Փեշմերգայի խանդավառությունն այն առիթով, որ ԱՄՆ–ը 2018 թ. ռազմական բյուջեով Փեշմերգային շուրջ 365 մլն դոլար է հատկացրել, իսկ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ նաև զենք ու զինամթերք խոստացել: «Քուրդիստանն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսին և հավաստում իր հավատարմությունն ԱՄՆ–ի հետ երկարատև գործընկերությանը: Մենք Նահանգներին կենսականորեն կարևոր դաշնակից ու գործընկեր ենք դիտարկում մեզ համար և ուրախ ենք, որ ԱՄՆ–ի պաշտոնատարները վերահաստատել են իրենց պարտավորությունը Իրաքի և Քուրդիստանի նկատմամբ... հորդորում ենք այսուհետ նույնպես ակտիվ մասնակցություն ունենալ իրաքյան գործընթացներում»,– ասվում է իրաքյան Քուրդիստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, ինչն, իհարկե, անտարբեր չի թողել ոչ միայն Բաղդադին, այլև Թեհրանին, որտեղ տագնապում են, որ Փեշմերգայի առանձին կենտրոններ իրաքյան հյուսիսում, այսինքն՝ ճիշտ իրենց քթի տակ, նոր խժդժությունների են պատրաստվում:

Հետևաբար, դեռ ամերիկյան դոլարները տեղ չհասած, Իրանը նոր ուժեր է կենտրոնացրել հյուսիսային Իրաքի Դիյալա նահանգի Քիֆրի բնակավայրում՝ փորձելով ի սկզբանե պրոցեսները կառավարել: Kurdistan.ru–ի փոխանցմամբ՝ իրանական ուժերը Քիֆրի են հասել 6 ռազմական ուղղաթիռներով, որոնք, իբր, գեներալ Քասիմ Սուլեյմանիին ենթարկվող Քուդսի ուժերի մոտ 1500 էլիտար զինվորականներ են տեղափոխել Իրաք: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Քուրդիստանի հայրենասիրական միության նախագահ Լահուր Շեյխ Ջանգին տեղի քրդական ուժերին հրահանգել է բախումների մեջ չմտնել իրանական զինվորականների հետ: Հաղորդվում է նաև, որ Ջանգին այն պաշտոնյաներից մեկն է, որն, իբր, գեներալ Սուլեյմանիի հետ պայմանավորվել է քրդական Փեշմերգայի դավաճանական նահանջի և Քիրքուքը Բադադին հանձնելու որոշման շուրջ: Ըստ այդմ՝ եզրակացվում է, որ եթե նույնիսկ քրդերը թռիչքի նոր հնարավորություն ստանան, այն առայժմ հետաձգվում է:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай