Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դասագրքային ճշմարտություններով պետություն չեն կառուցում

ПОЛИТИКА

Past.am-ը տեղեկացնում է. Նոյեմբերի 16–ին ԱԺ–ում շարունակվում էր 2018 թ.–ի բյուջեի նախագծի քննարկումը: Հերթը ելույթներինն էր, որի ժամանակ ՀՀԿ–ականները բավականին պասիվ էին, իսկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հստակ օրինակներով հիմնավորում էին, թե ինչու այն իրենց համար ընդունելի լինել չի կարող:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, անդրադառնալով այն կետերին, թե ինչու պետք է դեմ քվեարկել 2018 թ–ի բյուջեին, նշեց, որ պետական ծառայողների օպտիմալացումն ամենևին էլ չի խանգարել մեքենաներ և սարքավորումներ ձեռք բերելու և պահպանելու 2017 թ.–ի 17, 4 միլիարդ դրամի ծախսը գրեթե կրկնապատկելու և 2018 թվականին այն 32,4 միլիարդ դրամի հասցնելու համար: Բյուջեն ընդունելի չէ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորների համար, քանի որ կրճատվել է նաև գիտության և կրթության ֆինանսավորման ծախսերը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ բյուջեի նախագծին անդրադառնալով բավականին սուր քննադատական գնահատականներ հնչեցրեց կառավարության հասցեին նշելով, որ այն կազմված է դասագրքային ճշմարտությունների վրա, որը սակայն չի արտացոլում երկրի իրական պատկերը:

«Կա ճահճային կամ գերեզմանային կայունություն, բայց դա չի նշանակում, որ դա է ընդունելի ճանապարհը: Եվ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, գործոնները և դիտարկումները «Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը և մենք միահամուռ դեմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին»,– ասաց Մ. Մելքումյանը:

Նա իր ելույթում նշել էր նաև, որ ներկա կառավարությունը պատմական շանս ուներ կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում իր վերջին արդյունավետ քայլը կատարելու, բայց ցավոք այն քայլերը, որոնք ներկայացվեցին, իրենց խմբակցության անդամների սպասումները չարդարացրեցին:

«18 թվականից հետո մենք կունենանք նոր քաղաքական իրավիճակ, երբ երկրի ղեկավարման ղեկը կստանձնի վարչապետը: Եվ այն ժամանակ մենք այլևս չեն քննադատի վարչապետին, այլ կունենանք երկրի ղեկավար–վարչապետ»,– ասաց Մ. Մելքումյանը:

ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանի ելույթը, որը նման էր քաղաքավարական ճառի նշեց, որ կառավարության կողմից ներկայացված բյուջեն ընդունելի է իրենց քաղաքական թիմի համար, բայց կառավարությունից պահանջելու են բյուջեի սուղ միջոցներն առավել արդյունավետ և նպատակային ծախսել, ինչը ոչ միայն սոսկ պահանջ է, այլև վճռական պահանջ:

ՀՅԴ–ականի ելույթն, ընդհանուր առմամբ հիշեցնում էր խորհրդային տարիների զեկույց, որի ժամանակ նա խորհուրդ տվեց կառավարությանը, որ նպատակների իրականացման ճանապարհին պետք չէ նայել, թե կողքից ով ինչ է ասում, քանի որ ընդդիմախոսների գործը հենց դա է լինելու:

«Դրա փոխարեն պետք է կտրուկ բարեփախումներ իրականացնել, ինչը այս կառավարության հնգամյա ծրագրի նպատակներին հասնելու երաշխիք է»,– ասաց Ա. Վարդանյանը:

Նա նաև կոչ արեց ԱԺ դահլիճից ոչ թե հուսահատություն, այլ լավատեսություն փոխանցել հանրությանը: Բյուջեամերժ մթնոլորտը որոշ չափով մեղմելու համար ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ պետք է ոչ թե խոչընդոտել, այլ օգնել պետական կառույցների արդյունավետ աշխատանքին, իսկ հատվածային մոտեցումները ընդունելի չեն նրանց համար:

Խոսելով մոնոպոլիաների մասին, նշեց, որ արհեստականորեն ձևավորված մոնոպոլացված կառույցները պետք է արմատախիլ արվեն, բայց առաջին հերթին պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն հարց տա, թե ինքն ինչքանով է նպաստել երկրում կոռուպցիոն ֆոնի ձևավորմանը:

«Այն հայտարարությունները, որոնք պոպուլիստական են, ոչ օբյեկտիվ են և անիրատեսական են չեն կարող ընդունելի լինել, քանի որ դրանով քաղաքական փոքրամասնությունը ցանկություն է հայտնում քաղաքական մեծամասնությանը ղեկավարելու, բայց այդպես չի կարող լինել: Դրա ժամանակը 2022 թվականն է, երբ երկրում նոր ԱԺ ընտրություններ տեղի կունենան»,– ասաց Վ. Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցությունն ավելի վաղ էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այնտեղ չկա ոչ մի կետ, որն իրենց համար կարող էր ընդունելի լինել:

Արմինե Գրիգորյան

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»