Մահվան ելքով վրաերթ Գյումրիում (ֆոտո)
ОБЩЕСТВОԳյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 19։50-ի սահմանում Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Հակոբ Ղազարյանն իր վարած մարդատար Գազել մակնիշի ավտոմեքենայով Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաեւ ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։ Գազելը սպասարկում է թիվ 22 երթուղին։


1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



