ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել է ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով սեմինարի
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 15-16-ն անցկացվել է սեմինար՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով։ «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Սեմինարը, որին մասնակցում էին նաեւ Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետներ, կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համատեղ ուժերով։
Ողջունելով մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը կարեւորեց ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված դասընթացների նշանակությունը՝ նշելով, որ դա ոլորտում գործող միջազգային փորձին ծանոթանալու հնարավորություն է։
Երկօրյա սեմինարի ընթացքում բրիտանացի փորձագետները ներկայացրին ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ եվրոպական երկրների փորձը, օրենսդրությունը եւ իրականացվող աշխատանքները։
Սեմինարն անցավ առարկայական քննարկումների մթնոլորտում»։



