Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիայի քրդերի և ԱՄՆ–ի դաշնակցումը վտանգված է

МЕЖДУНАРОДНОЕ

Մերձավոր Արևելքում ծավալվող վերջին զարգացումների համատեքստում համարյա աննկատ են մնում Քրդական բարձրագույն խորհրդի և սիրիական իշխանությունների միջև հաճախակի դարձած շփումները, որ կազմակերպվում են ռուսական հովանավորչությամբ: Ճիշտ է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի խորհրդականն օրերս հայտարարել էր, որ քրդերը սխալ են ընկալել բանակցությունների հետ կապված՝ Դամասկոսի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունները, պարզվում է, վերջին մեկ ամսվա ընթացքում սիրիական Հաշտության կենտրոնի ռուսական սպայակազմի, պաշտոնական Դամասկոսի և Քրդական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների միջև պարբերաբար հանդիպումներ են կայացել Էլ–Հասակիում, Ղամիշլիում և Հըմեյմիմ ավիաբազայում: Իհարկե, հանդիպումների ընթացքում քրդական ինքնավարության կամ անկախության խնդիր չի քննարկվել, և ռուսներին հաջողվել է այդ շփումներին Սիրիայի ռազմա–քաղաքական, հումանիտար իրավիճակի քննարկում ընդհանուր անվանումը տալ, սակայն, քրդերը ոգևորվել են այս փաստից և այժմ արդեն խոսում են ռուսական երաշխիքներով ընթանալիք քաղաքական բանակցությունների և քրդական խնդրի լուծման վերաբերյալ: Հետաքրքիր է, որ ի տարբերություն հոկտեմբերի 20–ի և նոյեմբերի 2–ի տապալված հանդիպումներին՝ արդեն նոյեմբերի 10–ին քրդական կողմը ներկայացել է ամբողջական տեսքով (YPG, SDF և այլն), Հըմեյմիմ ավիաբազայում իշխանական ներկայացուցչի հետ միասին ստորագրելով որոշ փաստաթղթեր, որոնց դետալները չեն մանրամասնվում: Ավելին՝ Քրդական բարձրագույն խորհուրդը, որն իր ձևավորմամբ պարտական է Իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիին և համընդհանուր կառավարման մարմին է միաժամանակ՝ Իրաքի և Սիրիայի քրդերի համար, Բաղդադում հայտարարել է Մանբիջի, Էլ–Հասակիի, Ղամիշլիի՝ նախկինում Դամասկոսի նկատմամբ թշմանական տրամադրված քրդական ռազմական խորհուրդների, ինչպես նաև՝ Եփրատի ձախ ափին և Օմարի նավթահանքերի համար կռվող «Անապատի կարիճներ», «Ախֆաադ ար–Ռասուլ Ալիվիա» բրիգադի, «Սիրիական ցեղերի ճակատ» քրդական խմբավորումների ներսում կայանալիք կադրային փոփոխությունների վերաբերյալ: Ի թիվս այս ամենի՝ քրդական առանձին աղբյուրներ տեղեկություններ հաղորդեցին նաև այն մասին, որ վերջին խմբավորումների գրոհայիններից շատերն Ասադի կողմն են անցել և այժմ ահաբեկիչների դեմ կռվում են կառավարական բանակի շարքերում: 

Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է. մատնացույց անելով իրաքյան քրդերի դասերը՝ Ռուսաստանն ու Սիրիան փորձում են սիրիական քրդերին հակել պաշտոնական Դամասկոսի հետ համաձայնության գալու անհրաժեշտությանը և, օգտվելով սիրիական բանակի ռազմական հաջողություններից ու Իրաքում Բարզանիի պարտությունից, թաղել Իրաքյան Քուրդիստանի էքսնախագահ Մասուդ Բարզանիի երազանքը, որ ներկայանում էր սիրիական քրդերի Դամասկոսի վերահսկողությունից դուրս բերելու և իրաքյան Քուրդիստանին միավորելու տեսքով: Սրանից բացի Դամասկոսն ու Մոսկվան փորձում են մեկ այլ կարևոր խնդիր էլ լուծել՝ Իրաքի օրինակով վիժեցնելով նաև սիրիական քրդերի և ԱՄՆ–ի դաշնակցությունն ու վերաֆորմատավորելով քրդերի օգնությամբ Մեծ Մերձավոր Արևելք քարտեզագրելու՝ Վաշինգտոնի փորձերը: 

Բնականաբար, ոչ ոք առայժմ չի կարող խոսել սիրիական քրդերի ամբողջական «դամասկոսամետության» և կատարյալ հավատարմության վերաբերյալ: Սակայն, եթե արդեն խոսվում է քրդերի պրոամերիկյան ռազմական միավորումների կա՛մ կազմաքանդման, կա՛մ նոր կողմնորոշման վերաբերյալ (ի դեպ, ԱՄՆ–ը սրանց բոլորին կամենում էր միավորել Security Force Assistance Brigades կոչվող մի ամբողջական կառույցում), նշանակում է՝ Սիրիայի քրդերն իսկապես դասեր են քաղել Իրաքում ընթացած գործընթացներից, որտեղ նույնպես ներկայում լուրջ վերաֆորմատավորման պրոցեսներ են ընթանում, և որոշել են խաղալիք չդառնալ արտաքին այն ուժերի ձեռքում, որոնք հատկապես հակաասադականության և հակաիրանության քաղաքականությամբ են առաջնորդվում տարածաշրջանում: Շատ հնարավոր է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ վերջին և առայժմ գաղտնի պահվող բանակցություններն էլ են հրավիրվել հենց այս, կամ՝ նաև այս համատեքստում, և Կրեմլը Անկարային խստորեն է զգուշացրել առայժմ ընդհատակում ծավալվող այս իրադարձություններին որևէ կերպ չմիջամտելու և դրանք անիմաստ օպերացիաներով ու ռմբահարումներով չխափանելու համար...


Գոհար Սիմոնյան

«Փաստ» 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай