ՀՀ Ազգային ժողովը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ կկազմակերպի նրանց մասնակցությամբ հատուկ նիստ
ОБЩЕСТВОԱշխարհում նոյեմբերի 20-ին նշվող Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները կկազմակերպեն հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:
Նիստում բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Միջոցառումը կվարի ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Ելույթները կհեռարձակվեն ուղիղ եթերով, այնուհետեւ հասանելի կլինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի յութուբյան ալիքում:



