ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների նոյեմբերի 15-ի ամփոփագիրը
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների նոյեմբերի 15-ի ամփոփագիրը։
«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով` Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան և Շահումյան 2-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շինարարների փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:



