Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

ПОЛИТИКА

 Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման ժամանակ Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու և իրեն ՀՀ Նախագահի մրցանակին արժանացնելու համար:

«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,-ասաց Թոնի Ֆադելը:

Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարման միջոցով առաջնորդելուն: Ֆադելի համոզմամբ, այսօր ՀՀ  կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաև ստեղծել օրենքներ և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ձևակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը՝ բնակչության բոլոր խմբերի համար: «Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, Նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք: Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով: Դուք ունեք փոքր պետություն, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկրոտիեզերքը, միկրոհամայնքը: Ես գիտեմ հայ ժողովրդի անխոնջությունը, եթե նույնիսկ լինեն վայրիվերումներ, դուք կհասնեք դրան, քանի որ կառավարությունն այդ աշխատանքը շարունակելու է, իսկ այս հոգեվիճակով դուք կկարողանաք կերտել թվային հասարակություն»,- վստահություն է հայտնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիրը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողության միջավայր ստեղծելու երրորդ գործոնը պետություն-մասնավոր գործընկերությունն է: «Շատ կարևոր է, որպեսզի լինեք բաց և ընդունող ինձ նման մարդկանց, ներդրողների նկատմամբ, վարպետների համար, նրանց ներգրավեք ձեր հասարակության մեջ, ձեր ներկայացուցիչներին մեզ մոտ ուղարկեք և աշխարհից քաղեք առավելագույնը: Համոզված եմ, եթե կերտեք թվային հասարակություն ու դա անեք այլ երկրներից շուտ՝ աշխարհը կսկսի ձեզ, ձեր հաջողված փորձը ուսումնասիրել: Վստահ եմ, որ դուք դա կարող եք անել: Ըստ իս՝ այս գործոններն են ձեզ առաջ տանելու և ստեղծելու նոր աշխարհը՝ հենց այստեղ:

Եթե հավատացած եք, որ ապագան ձեր համոզմունքն է՝ կհասնեք դրան, եթե ճանապարհին շարունակեք հընթացս սովորել: Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, հուսով եմ՝ կվերադառնամ և կօգնեմ ձեզ, որպեսզի կառուցեք թվային հասարակություն, որպեսզի աշխարհին ցույց տաք, թե ինչ ասել է պատրաստ լինել հաջորդ հազարամյակին: Ինչպես այբուբենն եք ստեղծել, առաջինը քրիստոնեությունն ընդունել, այնպես էլ կարող եք լինել թվային հասարակության մեջ և կրկին անգամ դուք տոն կտաք՝ ինչպես անցյալում եք արել»,- ընդգծել է Ֆադելը:

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»