Գյումրիի 102-րդ ռազմաբազայի 2 զինծառայողի են փնտրում. պաշտոնապես լուրը չեն մեկնաբանում
ОБЩЕСТВОԳյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Նրանք անհետացել են մի քանի օր առաջ, և ես շատ զարմացած եմ, որ մեր լրատվամիջոցները նոր են այդ մասին տեղեկանում: Ես այդ մասին գիտեի 2 օր առաջ, որովհետև ռուս զինվորականները նրանք նկարները ձեռքներին ման են գալիս քաղաքի օբյեկտներում, ռեստորաններում, զվարճանքների վայրերում, գիշերային ակումբերում, որտեղ իրենց ժամանակը սիրում են անցկացնել ռուս զինծառայողները»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Նա ասաց, որ իր տեղեկություններով՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:
102-րդ ռազմաբազայի մամուլի քարտուղար Անդրեյ Դոբրովն ասել է, որ տեղեկատվություն չունի այդ մասին, ինքը արձակուրդում է գտնվում ու հորդորեց զանգել ռազմաբազա: Իսկ այդտեղից աշխատակիցը նեշել, որ ինքը պատասխանել չի կարող, մնացածը ընդմիջման են:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:



