Շիրակում կանայք կազմում են գործազուրկների 70,1%–ը
ОБЩЕСТВОՍեպտեմբերի մեկի դրությամբ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 16,3 հազար մարդ: Այս մասին Past.am-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81,3%–ը կամ 13,2 հազար մարդ:
Մարզում բարձր է հատկապես գործազուրկ կանանց թիվը: Այն կազմում է գործազուրկների թվի 70,1%–ը կամ 9,3 հազար մարդ:
Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 30,9%–ը երիտասարդ է, որից 0,7%–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
Մարզում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 անձ:
Գյումրի քաղաքում 2017 թվականի ինը ամիսների ընթացքում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13937 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 11509:
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 449 անձ:
Մանյա Պողոսյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



