ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։
Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



