ՀՀ կառավարությունը Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ համատեղ օգտագործումն առավել կառավարելի դարձնելու տարբերակներ է փնտրում
ПОЛИТИКАՀայաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի և Թուրքիայի կողմից Ախուրյանի ջրամբարի օգտագործումն ավելի կառավարելի դարձնելու հնարավորությունները: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին:
«Այս պահի մենք Կապսի ջրամբարի տեխնիկական առաջադրանքի վրա ենք աշխատում, նաև քննարկում ենք Կապսի ջրամբարից Արմավիր տանել մի ուղի, որի պարագայում Ախուրյանի ջրամբարի օգտագործումը երկու երկրների կողմից լինի ավելի կառավարելի և ի օգուտ մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընգծեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ կառավարությունը ծրագիր է մշակում, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել փոքր և միջին ջրամբարները՝ վերջնական սպառողի համար ծախսերը, ինչպես նաև բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելով :
http://armenpress.am/arm/news/



