Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են խորացնել ռազմավարական և դաշնակցային համագործակցությունը. ՀՀ Նախագահի այցը ՌԴ

ПОЛИТИКА

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակում են խորանալ բոլոր ուղղություններով: Երկու երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ոչ միայն հետևողականորեն զարգացրել ու ռազմավարական մակարդակի են հասցրել երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններում, այլ նաև սերտորեն համագործակցում են Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: ՀՀ Նախագահի հերթական աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն նոր հնարավորություն է կողմերի համար քննարկել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, երկկողմ միջպետական կապերի ամրապնդման ու զարգացման հեռանկարները:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության դինամիկան

Երկկողմ համագործակցություն, ստորագրված փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կողմեի միջև կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

Փոխադարձ այցեր

Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2011թ. հոկտեմբերի 23-25-ը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:

2013թ. դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարները:

2015թ. ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը այցելեց Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

2016թ. օգոստոսի 10-ին կայացավ Հայաստանի Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:

Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ոգուն համահունչ դինամիկ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին երկու անգամ հերթականությամբ Հայաստանում և Ռուսաստանում անցկացվում են Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր:

2015թ. նոյեմբերի 2-3-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Երևան:

2015թ. մարտի 30-31-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի աշխատանքային այցը Հայաստան: Նա  Երևանում էր գտնվում նաև 2016թ. մարտի 10-11-ը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է  2014թ. հուլիսի 6-7-ը:

Ակտիվ են շփումները կառավարական մակարդակով: 2016թ. ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, ստորագրվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հանդիպել են նաև 2016թ. ապրիլի 13-ին Մոսկվայում, մայիսի 20-ին՝ Երևանում և նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայում:  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2017թ. հոկտեմբերի 24-25-ը Երևանում մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Համագործակցությունը ռազմական ոլորտում

Ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը ուղղված է երկու պետությունների անվտանգության, Անդրկովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան:

2016թ. հունվարի 20-22-ը Երևանում անցկացվել է Ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը,  11-րդ  նիստը` 2016թ. սեպտեմբերի 7-9-ը Դոնի Ռոստովում:

1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում: Վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին զենքի մատակարարման գործընթացը կավարտվի ընթացիկ տարվա վերջին: Կողմերը նախատեսում են ևս մեկ՝ այս անգամ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր վավերացնել, որի շրջանակներում ՀՀ-ն ռազմավարական դաշնակցից արդիական սպառազինություն կստանա: Համաձայնագիրն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության վավերացմանը:

Տնտեսական համագործակցություն

Ռուսաստանը Հայաստանի կարևոր արտաքին տնտեսական գործընկերն է: 2015թ. երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 173 մլն ԱՄՆ դոլար, ինչը 18%-ով նվազ է 2014թ. ցուցանիշների համեմատ:

2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 76 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13.4%-ով ավելի է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հայկական ապրանքների արտահանումը աճել է 52.8%-ով` կազմելով 295 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը, ըստ առևտուր անող երկրի, աճել է 8%-ով, իսկ, ըստ ապրանքի ծագման երկրի, նվազել է 3.3%-ով: Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 4 մլրդ ԱՄՆ դոլար: Տարբերակվող կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական և շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:

 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»