Սաադ Հարիրի նոր հայտնությունը Էր Ռիադում
МЕЖДУНАРОДНОЕԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կիրակի գիշերն Էր Ռիադում հարցազրույց է տվել որոշ տեղեկություններով՝ իր կուսակցությանը պատկանող լիբանանյան Ալ–Մոսթաղբալ հեռուստակայանին՝ վերահաստատելով, թե Լիբանանի և իր անձնական անվտանգության հետ կապված սպառնալիքների խստացման հետևանքով որոշել է վայր դնել լիազորությունները: Լիբանանի քաղաքացիությամբ հանդերձ՝ Արաբիայի հպատակություն ունեցող Հարիրին չի մանրամասնել, թե ովքեր են իրեն նման տեղեկություններ փոխանցել, սակայն, կրկնել է տարածաշրջանում Հըզբոլլահի բացասական դերակատարության մասին իր նախորդ հայտարարությունները և խոստացել է շատ շուտով վերադառնալ Բեյրութ՝ հավելելով, թե ինքն ազատ է և ապրում է Էր Ռիադի իր բնակարանում: Հատկանշական է, որ լիբանանյան շատ հեռուստակայաններ, այդ թվում՝ Լիբանանի ազգային հեռուստատեսությունը, կիրակի երեկոյան հայտարարեցին Հարիրի հարցազրույցը վերահեռարձակելուց հրաժարվելու մասին, իսկ Լիբանանի նախագահ Միշել Աունը դարձյալ կասկածներ հայտնեց առ այն, որ Հարիրին սեփական տեսակետներն է բարձրաձայնում՝ դրանք որակելով խիստ անորոշ:



