Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփն արաբաիսրայելական հաշտության նոր պլան է հեղինակել

МЕЖДУНАРОДНОЕ

Անցած շաբաթ տեղեկացանք, որ Սաուդյան Արաբիան նոր վերջնագիր է ներկայացրել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին՝ պահանջելով համաձայնել Վաշինգտոնի հեղինակած արաբաիսրայելական խաղաղության նախաձեռնությանը: Հակառակ պարագայում Էր–Ռիադը սպառնացել է ամեն բան անել, որպեսզի Պաղեստինում իշխանափոխություն կայանա, իսկ առանձին արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ «Աբբասը գլուխը դնելու տեղ էլ չգտնի իր համար»:

Հետաքրքիր է, որ թե՛ արաբական, թե՛ իսրայելական մեդիան երկու օր շարունակ խորհրդավոր լռություն էին պահպանում խնդրո առարկայի վերաբերյալ, իսկ ամերիկյան մեդիան էլ իր հերթին որևէ նոր մանրամասն չէր հաղորդում նախաձեռնության վերաբերյալ: Հանգստյան օրերին էլ միայն The New York Times–ն անդրադարձավ խնդրին՝ գրելով, թե ԱՄՆ նախագահի նոր՝ փաթեթային նախաձեռնությունն էականորեն է տարբերվում բոլոր մնացած առաջարկներից, դրանց թվում՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի շրջանակային համաձայնագրից հենց միայն այն բանով, որ խիստ դետալային է դիտարկում հակամարտության բոլոր մանր ու մեծ խնդիրները և ոչ թե միջանկյալ, այլ վերջնական լուծում է առաջարկում անլուծելի թվացող այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպիսին Պաղեստինի ինքնավարության ճակատագիրն է, Երուսաղեմի կարգավիճակը, երկու երկրների սահմանների, նոր բնակավայրերի հետ կապված հարցերը:

Եթե հիշում եք, նախկինում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր այս տարիներին բարձրաձայնված՝ «Երկու պետություն երկու ազգերի համար» բանաձևն արաբաիսրայելական հակամարտության լուծման միակ հնարավոր մոդելը չէ: Սակայն, ինչպես The New York Times–ի աղբյուրներն են հավաստել, Թրամփն ինքն էլ է շեղվել դրանից և իր նոր նախաձեռնությունը հենց այդ բանաձևի վրա է կառուցել: Եվ չնայած այդ առիթով Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հայտարարել է, որ «ԱՄՆ–ը ոչ թե կամենում է կողմերին ինչ–որ բան պարտադրել, այլ օգնել, որպեսզի տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների կյանքը բարելավվի», ակնհայտ է, որ ընտրվել է հատկապես ճնշումներ գործադրելու ճանապարհը և կոնկրետ Պաղեստինի դեպքում հիմնական բեռը Սաուդյան Արաբիայի ուսերին է դրվել:

Մյուս կողմից էլ՝ քանի որ Համաձայնագիրը Մերձավոր Արևելքի այլ ասպեկտներ էլ է ընդգրկելու, մասնավորապես՝ հաշվի են առնվելու Իսրայելի հյուսիսային սահմաններում առկա իրավիճակն ու հարևան Սիրիայում Իրանի աճող դերակատարման գործոնը, Իսրայելում նույնպես անհանգիստ են, և շատերն են կասկածում, որ «Իրանի չեզոքացման դիմաց Թել Ավիվը ստիպված է լինելու պաղեստինյան ոսկեդրամով հատուցել»: Այլ կերպ ասած՝ գնալ որոշակի զիջումների, օրինակ, օկուպացված տարածքներում այլևս հրեական բնակավայրեր չկառուցելու կամ Հուդան ու Սամարիան արաբների վերահսկողությանը հանձնելու տեսքով, որոնք այլ պայմաններում նույնիսկ քննության չէին առնվի:


«Թրամփի քաղաքականությունը նոր–նոր է ձևավորվում: Գուցե ինչ–որ մեկը շշնջացել է նրա ականջին, որ սա հենց այն պահն է, երբ հնարավոր է շատ արագ համաձայնության գալ հրեաների ու պաղեստինցիների միջև, հնարավոր է՝ ինչ–որ մեկը համոզել է, որ սա Մանհեթենի կենտրոնում տուն գնելու գործարքի պես մի բան է: Բայց նա շատ արագ կհասկանա, որ դա այդպես չէ»,– հայտարարել է Իսրայելի ԱԳՆ նախկին տնօրեն Դորի Գոլդը, որն ըստ իսրայելական մամուլի՝ շատ շուտով փոխարինելու է Իցխակ Մոլխոյին՝ Պաղեստինի հետ բանակցություններում Իսրայելի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Բնականաբար, Իսրայել–ԱՄՆ–Արաբիա հակաիրանական քաղաքականության պատճառով վտանգի տրամադրություններ են հասունանում նաև Ռամալլայում և հատկապես՝ ՀԱՄԱՍ–ի շարքերում, որը նոր–նոր էր ազգային համաձայնության եկել ՖԱԹՀԻ–ի և Մահմուդ Աբբասի հետ: Բայց բոլոր տեսակետներն, իհարկե, կձևակերպվեն միայն այն բանից հետո, երբ կողմերը հանրության մակարդակում տեղեկանան ամերիկյան նոր նախաձեռնության վերաբերյալ: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև ողջ արաբական աշխարհին և, իհարկե, Իրանին, որոնք նույնպես անմասն չեն մնա գործընթացներից:

 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай