Շղթայական վթար Երեւանում. Toyota-ն բախվել է կայանված վիճակում 3 ավտոմեքենաների՝ կա վիրավոր
ОБЩЕСТВОԵրեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարեւանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի եւ թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



