Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House
ОБЩЕСТВОՄիջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը երկրներում համացանցի ազատության վերաբերյալ, որտեղ Հայաստանը ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր:
88 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով հարևան Ադրբեջանից (56-րդ հորիզոնական) և Թուրքիայից (58-րդ հորիզոնական), որոնք զեկույցում տեղ են գտել մասնակի ազատ երկրների շարքում: Մյուս հարևան Իրանը 87-րդ հորիզոնականում է՝ որպես անազատ համացանց ունեցող երկիր, իսկ Վրաստանն ազատ համացանցով 21-րդն է:
Freedom on the Net 2015 զեկույցի Հայաստանի մասում նշվում է, որ մեր երկիրը չունի արգելափակված սոցիալական ցանցեր, քաղաքական բովանդակությամբ կայքեր կամ բլոգներ:
«Հայաստանում համացանցի հասանելիությունը շարունակաբար բարելավվում է, դրական փոփոխություններ են գրանցվում նաև համացանցային ենթակառուցվածքներում: Բացի այդ, քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպություններն առցանց հաղորդակցման գործիքները կիրառում են տարածելու և կազմակերպելու տարբեր նախաձեռնություններ, մասնավորապես բողոքի ակցիաները Երևանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի գնի թանկացման: 2014 թվականի հունվարից որևէ բողոք չի եղել կառավարության կողմից համացանցային հասանելիության սահմանափակման կամ անջատումների վերաբերյալ»,- Õ �շվում է զեկույցում: Freedom House-ի զեկույցում չի շրջանցվել նաև ադրբեջանական հաքերային խմբերի կողմից հայկական կառավարական կայքերի վրա իրականացված հարձակումների հարցը:



