Հնդկաստանում կթողարկեն աշխարհի ամենաԷժան սմարթֆոնը, որը կարժենա 15 դոլար
ОБЩЕСТВОԿանադական DataWind ընկերությունը հնդկական Reliance Communications ընկերության հետ համատեղ մինչեւ տարեվերջ կներկայացնի աշխարհի ամենաԷժան սմարթֆոնը, որը կարժենա 999 ռուփի (15 դոլար):
Այդ մասին, Economic Times թերթին տված հարցազրույցում պատմել Է DataWind-ի կառավարիչ տնօրեն Սինգհ Թուլին:
«Մեր նպատակն Է սմարթֆոն թողարկել 1000 ռուփիից պակաս գնով,-նշել Է նա:-Այն աշխատելու Է Linux գործառնական համակարգով:
Շարժական հեռախոսի գնորդներին նաեւ խոստանում են մեկ տարվա ընթացքում ապահովել Համացանցից անվճար օգտվելը:
2011 թվականին DataWind-ն արդեն թողարկել Էր աշխարհում ամենաԷժան պլանշետային համակարգիչներից մեկը՝ Aakash-ը, որն արժեր 2,2 հազար ռուփի (35 դոլար՝ այդ պահի փոխարժեքով): Պլանավորվում Էր, որ ուսանողների վրա այն կրկնակի ավելի Էժան կնստի Հնդկաստանի իշխանությունների սուբսիդիաների հաշվին, սակայն, երկու մոդելների թողարկումից շատ չանցած որոշվել Էր արտադրությունից հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



