Սախալինի ու հարակից բնակավայրերի 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության
МЕЖДУНАРОДНОЕՍախալինի հարավային մասի, ինչպես նաեւ 10 հարակից բնակավայրերի շուրջ 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի` այդ շրջանում անսպասելի հայտնված ցիկլոնի պատճառով: Այս մասին հայտնում է Тасс-ը` հղում անելով ՌԴ էկոնոմիկայի նախարարությանը:
Նախարարությունից պարզաբանել են, որ մեծ թափով ընթանում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրներ են ստեղծվում շրջանի հասարակական կարեւորություն ունեցող մի շարք կառույցների համար:
Ավելի վաղ տեղումնառատ ցիկլոնը` ուղեկցված ուժգին քամով, առանց էլեկտրականության էր թողել Սախալինի մի քանի հազար բնակիչների: Տեղումների հետեւանքով մոտ 100 միանգամյա անջատում է եղել էլեկտրափոխանցման կայաններում: Խնդիրը ծրագրվում է վերացնել 2 օրերի ընթացքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



