Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով
ОБЩЕСТВОԼոռու մարզի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկի՝ 10-րդ դարում կառուցված Սանահինի վերականգնման գործընթացը շարունակվում է: Աշխատանքները մեկնարկել են 2017-ի սեպտեմբերից: Ճարտարապետն ու շինարարները հույս ունեն այս տարվա ծրագրով սահմանված նախագիծն ավարտին հասցնել մինչ տարեվերջ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ նոյեմբերի 11-ին շրջեցին համալիրում՝ տեղում հետևելով կատարվող աշխատանքներին:
«Այս տարվա ծավալներով նախատեսվել է հեռացնել շինության արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերը և դրանք փոխարինել նորերով:
Հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր նախշազարդեր, որոնց պիտանի մասը օգտագործվել է վերականգնման գործընթավում: Քանդվել, հեռացվել են լանջերի հին ծածկասալերը: Դրանց մի մասն արդեն նորով է պատված, բայց զգալի հատվածում դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակային հսկիչ, ճարտարապետ Հրանտ Հովսեփյանը:
Նա շեշտեց, որ վանական համալիրում ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 120 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
«Խարխլված հատվածները քանդվել, վերաշարվել են: Այժմ անցել ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը: Այնտեղ նույնպես ծածկասալփոխելու խնդիր կա»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ ինքը գոհ է օգտագործվող նյութերի որակից և հույս ունի, որ մինչ սահմանված ժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 15-ը, այս տարի նախատեսված ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն:
«Արհովշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանն ասաց, որ աշխատանքի վաթսուն տոկոսը կատարվել է, և լավ եղանակի դեպքում տասը օրից իրենք կավարտեն ամրակայման և վերականգնման գործը:
Սանահինի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շինության ծածկասալերի արանքում ճյուղեր են աճում, որոնք կարող են ծառեր դառնալ: Պատճառը Լոռվա մարզի խոնավ կլիմայական պայմաններն են:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով՝ հուշարձանը պահպանելու պարտավորությունները դրված են նաև հուշարձանն օգտագործողի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հետևաբար օգտագործողները պետք է ժամանակ առ ժամանակ ծածկասալերը մաքրեն խոտերից, ճյուղերից, որպեսզի դրանք՝ մեծանալով ու շատանալով, չվնասեն կառույցը:
Անդրադառնալով Սանահինի տարածքում իրականացված ապօրինի թաղումներին՝ Սամուելյանը նշեց, որ գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում:
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղում, ներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում Մեծ ՀայքիԳուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մաս է կազմել։ 1996 թվականին ՄԱԿ ԳՄԿ-ն այն ճանաչել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թվականին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը ևտոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը: X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցելէ բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմականհանգստարանը։ Սանահինը վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Համալիրի կազմում են ՍուրբԱստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։



