Գերմանիայում դատական կարգով ճանաչվեց 3–րդ սեռը
МЕЖДУНАРОДНОЕՔրիստոնեական դոգման մեզ սովորեցնում է, որ Աստված մարդուն արու և էգ ստեղծեց: Ավելին՝ այն արուներին պատգամում է չիգանալ և էգերին՝ չարուանալ, սոդոմական մեղքն ամենածանրերից մեկը դիտարկելով: Սակայն, այս աշխարհայացքն իր քաղաքակրթության հիմքում դրած Եվրոպան, հատկապես վերջին տասնամյակներում խնդիրը մարդու իրավունքների համատեքստում դիտարկելով, եկել է այն եզրակացության, որ կամ ի սկզբանե է արարչագործության պլաններում «սեռերի տարբերակման հետ կապված սխալ սպրդել», կամ, եթե նույնիսկ մարդն ինքն է իր ազատ կամքով ընդվզել, անհրաժեշտություն է առաջացել դրան որևէ անուն տալ և «սրբագրել» արարչագործությունը վերջապես: Այլ կերպ ասած՝ պաշտոնապես ընդունել երրորդ–անորոշ սեռի գոյության փաստը:
Այսպիսով, երկար–բարակ դեբատներից հետո, Գերմանիայի սահմանադրական դատարանը պաշտոնապես ճանաչեց մարդկային ինտերսեքսուալությանը երրորդ սեռի տեսքով, ինչը բազմաթիվ փորձագետների ու ակտիվիստների կողմից գնահատվում է որպես հեղափոխական–նորարարական քայլ: Հատկապես վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Սահմանադրական դատարանին՝ ընդգծելով, որ վերջապես ազատվել են հնարավոր երկու կենսաբանական սեռերն ընտրելու հանրային դիկտատից և այժմ ազատ են օրինական կարգով ոչ կին–ոչ տղամարդ, այսինքն՝ մի երրորդ սեռ ընտրել իրենց համար, որպես սեռական պատկանելության ցուցիչ:
Ինչպես կընթանա այս նոր գենդերային սոցիալիզացիան, ինչ տեսք կընդունեն իրավահարաբերությունները, սոցիալական դերակատարումներն ինչպես կբաշխվեն և ընդհանրապես՝ ինչպես կկազմակերպվի այս նոր կյանքը, դժվար է ասել, որովհետև ներկայումս ամեն ինչ այնպիսի «լողացող օբյեկտների» ու հասկացությունների մակարդակում է ներկայանում, որ քննարկվում է նույնիսկ նորածնի համար կոնկրետ սեռ չտարբերակելու և այն մարդու գիտակից և ազատ կամքին թողնելու տարբերակը (հետաքրքիր է՝ իսկ անունների ընտրությա՞ն դեպքում ինչ են անելու…):
Հստակ է միայն այն, որ գոնե Գերմանիան, փաստորեն, ջախջախել է բոլոր այն մտակաղապարները, որ առնչվում ու ելնում են մեր արքետիպային բինարությունից, և այժմ առաջ է գնալու մի քարքարոտ ճանապարհով, որում բազմաթիվ խնդիրներ են ծագելու ոչ միայն իր իսկ երկրում, այլև աշխարհի մնացած կետերում, որտեղ կանանց ու տղամարդկանց սեռային բաժանումը դեռևս կարևոր գործոն է սոցիալական դերակատարման և դրանից բխող համապատասխան իրավունքների համար…



