Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞վ կավարտվի գահերի կռիվն Արաբիայում

МЕЖДУНАРОДНОЕ

Այն, ինչ տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում, այդպես էլ մինչև վերջ հասկանալի չի դառնում: Բոլորն են, իհարկե, գլխի ընկնում, որ Մուհամմադ իբն Սալման ալ–Սաուդի թագաժառանգ արքայազնը, «Հեռանկար 2030» անունն ստացած բարենորոգչական շարժման և հակակոռուպցիոն պայքարի քողի ներքո, մեկուսացնում է իր իշխանության տեսանկյունից վտանգավոր անձանց, զգուշանալով 83–ամյա հոր՝ Սալման թագավորի դեմ կազմակերպվելիք հնարավոր հեղաշրջումից ու իր գահակալման ծրագրի տապալումից:

Մյուս կողմից էլ՝ դատելով արքայական ընտանիքի ձերբակալությունների թվից (երեկ հատեց 500–ը), հակառակորդների այնպիսի ունեզրկումից, որից նույնիսկ սաուդական կապիտալի մի ստվար հատվածն իրենց մոտ պահող էմիրությունների բանկիրներն են շփոթվել, նույնիսկ կրոնական Դոգման ավերելու մոլեռանդությունից, որով արքայազնն է մեջտեղ եկել, չի բացառվում, որ դատախազությունն այդպես էլ չանցնի հետաքննությունների 2–րդ փուլին, և, Եգիպտոսի ալբանական դինաստիայի օրինակով, տեղի ունենա այն, ինչից իշխող ընտանիքն ամենաշատն է վախենում:
Անշուշտ, սաուդական ընտանիքի և 1805–1953 թթ. Եգիպտոսում իշխանություն հաստատած զորավար Մուհամեդ Ալի կավալացու գահատոհմի (նա ալբանացի սպա էր, որ ծառայում էր օսմանյան Թուրքիայում և Բարձր Դռան կողմից ուղարկվել էր Եգիպտոս, որպեսզի դուրս քշի Նապոլեոն Բոնապարտի զավթիչ զորքերին) միջև տարբերություններն էլ են շատ: Սակայն, շատ են նաև նմանություններն այն իրավիճակի, որում այդ տարիների Եգիպտոսը և ներկայի Սաուդյան Արաբիան են հայտնվել:

Գլխավոր զուգահեռն, իհարկե, իշխանության համար անզիջում պայքարի ծավալումն ու ներհանրային բոլոր նախկին համաձայնությունների իսպառ վերացումն է:

Ու թեպետ Մուհամեդ Ալուն այսօր էլ ներկայի Եգիպտոսի հայրն ու գլխավոր ռեֆորմատորն են համարում՝ փաստարկելով, թե հենց նրա դինաստիան վերջ տվեց կլանային պայքարին, աննախադեպ բարեփոխումների միջոցով հիմնեց ժամանակակից և կենտրոնաձիգ բյուրոկրատիա, կրթական համակարգ, մարտունակ բանակ՝ ամրապնդելով նաև Եգիպտոսի անկախության քաղաքա–տնտեսական հիմքերը, այդուհանդերձ, Ալին նաև որպես զավթիչ է ներկայացվում, որը Եգիպտոսի մարդկային ու բնական ռեսուրսները միայն իշխանությունը պահելու նպատակով էր շահագործում/արդիականացնում:

Հանգամանք, որի արդյունքում Ազատ սպաներ կազմակերպությունը, բանակի փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերըի, գեներալ–մայոր Մուհամեդ Նագիբի և այլոց գլխավորությամբ, 1952 թվականի հուլիսի 22–ին Կահիրեում զավթեց իշխանությունը՝ ընտանիքի 10–րդ կառավարիչ Ֆարուք թագավորին մեկուսացնելով իշխանությունից և դադարեցնելով նրանց 150–ամյա կառավարումը (ի դեպ, նույն տարվա հունիսի 18–ին երկիրը հանրապետություն հռչակվեց):

Հիմա. կան բազմաթիվ փորձագետներ, որոնք Արաբիայի դեպքում այս սցենարն անհավանական են համարում ճիշտ այն պատճառով, որ ի տարբերություն Ֆարուք թագավորի՝ Մուհամմադ արքայազնը, ավելի քան 1 տարի, արդեն իսկ մաքրել է բանակը բոլոր անցանկալի տարրերից: Ընդ որում՝ նաև նրանց, որոնք նախկին գահաժառանգ Նայեֆի օրինակով, Վաշինգտոնի և ԿՀՎ–ի առանձնահատուկ սերն էին վայելում: Այլ կերպ ասած՝ այս մի իշխանամոլն այնքան խորամանկ է, որ չի վստահում նույնիսկ հոր հետ դաշույններով պար բռնած դաշնակիցներին: Դրանից բացի՝ մեջտեղ է բերվում այն փաստը, որ ի տարբերություն կավալացի Ֆուադի, որն անընդհատ դեմ էր առնում ֆրանս–բրիտանական ճնշմանը, և ինչը փաստացի նպաստեց եգիպտական հեղաշրջմանը, այս դեպքում Վաշինգտոնը, Բեռլինը, Փարիզը, Լոնդոնը, Թել–Ավիվը և նույնիսկ՝ Մոսկվան, Տոկիոն ու Պեկինը, հանդես են գալիս թագաժառանգ արքայազնի ուղղակի և անուղղակի պաշտպանությամբ: Եվ եթե համարյա բոլորի դեպքում մոտիվացիան քիչ թե շատ պարզ է, Մոսկվայի դեպքում դեռ պետք է հասկանալ այն խանդավառության առիթը, որով ռուսական մեդիան է անդրադառնում այս դեպքերին: Չի բացառվում, իհարկե, որ հընթացս զուտ տնտեսական շահեր հետապնդելով, Մոսկվայում մյուս կենտրոնների հետ նաև քաղաքական համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ստատուս–քվոյի պահպանման հարցում՝ պայմանավորվելով, որ Արաբիան էլ ի՛ր հերթին է դադարեցնելու ջիհադիստների օժանդակությունը Սիրիայում:

Հնարավոր է, որ Կրեմլում սկսել են կասկածել Իրանին ու Հըզբոլլահին անվերապահորեն պաշտպանելու արդյունավետությունը (չխոսենք արդեն այն մասին, որ իրավիճակի խորացումն Իսրայելի հետ պատերազմի կհանգեցներ, ինչը բնավ Մոսկվայի սրտով չէր լինի և նույն համատեքստում տեղավորենք նաև լիբանանյան իրադարձությունները), և միաժամանակ ավելի բաց, մի փոքր էլ դեպի Ռուսաստան հակված դաշնակից ձեռք բերելու հեռանկարով են որոշել խփել Իրանի ձեռքերին՝ դրական չեզոքություն պահպանելով թագաժառանգ Մուհամմադի նկատմամբ: Սակայն, ինչպես հասկանում եք, բոլոր հնարավոր սցենարների պակասող օղակը բուն Արաբիան է: Եվ դեռ մեծ հարց է՝ կհաջողի՞ թագաժառանգ արքայազնը որպես թագավոր լիակատար մենիշխանություն հաստատելու գործում՝ միաժամանակ արաբական ոսկեդարի Իբն Ռուշդի վերածվելով, թե դեռ թագավոր չդարձած՝ Արաբիայի Ֆարուքը կդառնա, միաժամանակ կրոնական ռադիկալների ձեռամբ բզկտվելով:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай