«Հաղթանակ» զբոսայգում սանմաքրման աշխատանքներ են կատարվել
ОБЩЕСТВОՀամաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում տարբեր տեսակի ծառեր և թփեր են տնկվել նաև Հրազդանի կիրճում: Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածում ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները, ում ջանքերով տարածքը նաև մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի:
Ինչպես «նպրես»-Արմեին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սանմաքրման աշխատանքներ են կատարվել նաև «Հաղթանակ» զբոսայգում: Այստեղ թափոններից տարածքը մաքրել ու բարեկարգել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական



