Ереван, 09.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

МЕЖДУНАРОДНОЕ

ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր է կնքվել՝ դյուրացնելու համար ՀՀ քաղաքացիների մուտքի վիզաների տրամադրումը: Այս մասին որոշման նախագիծը կներկայացվի գործադիրի՝ այսօր կայանալիք նիստի ընթացքում:

Համաձայնագիրը կնքվել է նաև նկատի ունենալով, որ 2013 թ. հունվարի 10–ից հետո ԵՄ բոլոր քաղաքացիները 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ ՀՀ տարածքով տարանցելիս ազատված են մուտքի վիզայի պահանջից: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 90 օրից ոչ ավելի ժամանակահատվածում Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:

Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք այս համաձայնագրով շնորհվել են ՀՀ քաղաքացիներին, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Մեր քաղաքացիների՝ իրենց ճամփորդությունը հիմնավորելու համար տարբեր դեպքերում անհրաժեշտ են տարբեր փաստաթղթեր: Այս շարքն իհարկե բավական երկար է, սակայն ներկայացնենք դրանցից միայն մի քանիսը: Դանիայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հենց Դանիայի քաղաքացիներին այցելող հայաստանցի մերձավոր ազգականները պետք է ունենան գրավոր դիմում հյուրընկալող անձի կողմից:Պաշտոնական պատվիրակության անդամները պետք է ունենան իրավասու մարմնի կողմից տրված նամակը, որով հաստատվում է, որ դիմողը իր պատվիրակության անդամ է: Դպրոցականների, ուսանողների, հետբուհական կրթություն ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով` հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում կամ ընդունման մասին վկայական պետք է ներկայացնեն: 

Բուժման նպատակով ճամփորդող անձանց անհրաժեշտ է ունենալ բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթը: Լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմին անհրաժեշտ է մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ:

Նշենք, որ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո: Սակայն կան մարդիկ, ովքեր ազատվում են այդ վճարներից: Դրանց թվում են թոշակառուները, 12 տարեկանից փոքր երեխաները, լրագրողները, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք, Դանիայի տարածքում օրինական բնակվող մեր քաղաքացիների կամ Դանիայի քաղաքացիների հայաստանցի մերձավոր ազգականները` ամուսինները, երեխաները, ծնողները, տատիկները, պապիկները, թոռները, պաշտոնական պատվիրակությունների անդամները, ինչպես նաև դպրոցականները, ուսանողները, հետբուհական կրթություն ստացող անձինք ու նրանց ուղեկցող ուսուցիչները:

Հավելենք, որ մեր այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Դանիայի Թագավորության տարածք, այնտեղից դուրս գալ և այն տարանցել` առանց վիզաների: Նրանք Դանիայի տարածքում կարող են մնալ առանց վիզաների 90 օրվանից ոչ ավելի ժամկետով:

Միաժամանակ համաձայնագրում ասված է, որ պահպանելով ազգային անվտանգության վերաբերյալ Դանիայի Թագավորության ազգային կանոններն ու կանոնակարգերը և տարածքային սահմանափակ վավերությամբ վիզաների մասին ԵՄ կանոնները` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ճամփորդել Շենգենյան գոտու անդամ պետությունների տարածքներով Եվրոպական միության քաղաքացիների հետ հավասար հիմունքներով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am 

В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США